«Կայթ» նվագախմբի «Հավկունք» ալբոմ

Written by on 22nd January 2024

«Կայթ» նվագախմբի «Հավկունք» ալբոմը ձևավորվել է որպես հայկական ոչ հայտնի կամ քիչ հայտնի երգերի ու մեղեդիների նախագիծ։ Երգերի մեծամասնությունը «Կայթ» նվագախմբի երգացանկում ընդգրկվել է տպագրված, սակայն դեռևս չկատարված աղբյուրներից։ Հավաքածուն ներկայացնում է տարբեր ժանրերի երգեր՝ ներառյալ հարսանեկան, պանդխտության, քնարական և այլն։ Երգերը գործիքավորվել են արդի կատարողական պահանջներին համապատասխան։ Գործիքավորումերն առավելապես մոտ են ֆոլկ-ֆյուժն ոճին։ Փողային, լարային և հարվածային ժողովրդական նվագարանների հետ մեկտեղ կիրառվել է բաս կիթառ։ «Հավկունք» ալբոմը հասանելի է երաժշտական առցանց հարթակներում:

Նշենք, որ ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը տեղի է ունեցել 2023 թ. նոյեմբերի 23-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում: Ալբոմի աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2020 թվականին, բայց երկրում տիրող արհավիրքների պատճառով վերջինիս լույս ընծայումը հետաձգվում էր, և ահա, այն արդեն իրականություն է:

«Կայթ» նվագախումբը երիտասարդ երաժիշտներից բաղկացած հայաստանյան երաժշտախումբ է՝ նախագծված «Կայթ» մշակութային հանգույցում։ Նվագախմբի նպատակն է կատարել հայ ավանդական երաժշտության գրեթե և/կամ ընդհանրապես չկատարված նմուշներ՝ մշակելով դրանք նոր մոտեցումերով և առավելապես ժողովրդական երաժշտական գործիքներով։ «Կայթ» նվագախմբի կատարած ստեղծագործությունները բանավոր ավանդույթով պահպանված և փոխանցված երգեր ու մեղեդիներ են, որոնք գրառվել են 19-20-րդ դարերում։ Լինելով մեծ թվով
հայ ժողովրդական երգերի և մեղեդիների առաջին բեմական կատարողը՝ «Կայթ» նվագախումբը ձգտում է ներգրավել դրանք ժամանակակից երաժշտական կյանքում և մշակող-կատարողների երգացանկում։ «Կայթ» բառը գրաբարյան գործածությամբ նշանակել է ցնծության պար։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background