Բրյուսելում անցկացվում է Համո Բեկնազարյանի ստեղծագործական ժառանգությանը նվիրված ցուցադրություն

Written by on 8th February 2024

Այսօր՝ փետրվարի 8-ին և փետրվարի 15-ին Բրյուսելում կցուցադրվի «Նամուս» (1925թ․ ռեժ․ Համո Բեկնազարյան) ֆիլմը։

Ավելի վաղ Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնել էին, որ փետրվարին Բրյուսելի Սինեմատեկում կանցկացվի Համո Բեկնազարյանի ստեղծագործական ժառանգությանը, մասնավորապես համր ֆիլմերին նվիրված ցուցադրություն։ Սինեմատեկի ղեկավարությունը հիմնական ցուցադրանյութը ընտրել է իր իսկ ֆոնդերում պահպանվող Բեկնազարյանի ֆիլմերից՝ բացառությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից առաջարկված երեք վերականգնված՝ «Տունը հրաբխի վրա», «Երկիր Նաիրի» և «Դուստրը» կինոնկարների։ Կազմակերպիչները ֆիլմացանկում ներառել են նաև մեկ ֆիլմ՝ «Անարգանքի սյան մոտ» («Հայրասպանը»), որը Համո Բեկնազարյանը նկարահանել է Վրաստանում՝ 1923 թվականին։ Եվ հենց այդ ֆիլմով էլ փետրվարի 1-ին տրվել է Համո Բեկնազարյանի կինոնկարների ցուցադրության մեկնարկը։

«Նամուսը» առաջին հայկական խաղարկային ֆիլմն է, որն էկրան էր բարձրացել 1925 թվականին։ Կինոնկարի հաջողությունը շշմեցուցիչ էր: Ադաթի՝ սովորույթի և տեղի բարքերի զոհը դարձած երկու սիրեցյալների ողբերգական սիրո պատմությունը խորապես ցնցել էր հանդիսատեսին․ էկրանին հայտնվել էր մարդկային գոյության ուրիշ մոդել` բոլորովին նոր, անծանոթ ու բացառիկ հավաստիությամբ աշխարհ:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background