Ադրբեջանում հայերի էթնիկ զտումների մասին ֆիլմն արժանացել է «Օսկարի»
Written by Ռադիո Հայ on 11th March 2024
Լոս Անջելեսում կայացած «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությանը «Վերանորոգված վերջին խանութը» (The Last Repair Shop) ֆիլմը ճանաչվել է «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ»։ Ֆիլմի ռեժիսորներն են Բեն Փրուդֆութը և Քրիս Բաուերսը:
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Լոս Անջելեսում։ Այն պատմում է չորս նվիրյալ արհեստավորի մասին, որոնք աշխատում են արհեստանոցում և վերանորոգում ուսանողների ավելի քան 80,000 երաժշտական գործիքներ: Սա իր տեսակի մեջ ԱՄՆ-ում մնացած ամենամեծ արհեստանոցն է: Ֆիլմի հերոսներն աշխատանքից զատ պատմում են իրենց ծանր ճակատագրերի մասին:
«Վերանորոգման վերջին արհեստանոցը» ֆիլմի չորս հերոսներից մեկը հայ Սթիվ Բաղրամյանն է, ով 1980-ականների վերջին Ադրբեջանում ենթարկվել է էթնիկ զտումների։ Այնուհետև նա խոսել է ԱՄՆ տեղափոխվելու և այնտեղ դաշնամուրով հրապուրվելու մասին:
«Ես իմացա, որ Սթիվը՝ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը, անձամբ լարել է դպրոցի դաշնամուրները, որոնք ես նվագել եմ, երբ ես ուսանող էի», – ասում է Բաուերսը: