Nemra – The Fool Moon

Written by on 25th March 2024

«Նեմրա» հայկական ռոք խումբը թողարկել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «The Fool Moon» երգի հիման վրա։ Խոսքերի և երաժշտության հեղինակը խմբի վոկալիստ Վան Եղիազարյանն է:

Նեմրա խումբը կազմավորվել է 2012 թվականին Երևանում։ Հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով` ալտերնատիվ ռոք ժանրում և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով։ «Նեմրա» անունն ընտրվել է խմբի հայկական ծագումն ընդգծելու նպատակով (Արմենիա, Արմեն)։ Իր գործունեության արդյունքում խումբը թողարկել է 2 ալբոմ `«Mubla» ,«Hmm», ինչպես նաև հայկական ժողովրդական երգերի սինգլներ։ Խումբն ունի 40-ից ավել հեղինակային երգեր, և բազմաթիվ տեսահոլովակներ։ Խումբը հանդես է եկել մենահամերգներով Հայաստանի բազմաթիվ քաղաքներում, ելույթ է ունեցել միջազգային փառատոններին։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background