«Դահոմե» վավերագրական ֆիլմը՝ «Ոսկե ծիրանի» Երևանյան պրեմիերաների շարքում

Written by on 18th June 2024

Բեռլինի կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե արջ» մրցանակին արժանացած «Դահոմե» վավերագրական ֆիլմը՝ 21-րդ «Ոսկե ծիրանի» Երևանյան պրեմիերաների շարքում է։

Ֆիլմի հեղինակ՝ սենեգալյան արմատներով ֆրանսուհի Մատի Դիոպը, ով 2019-ին արդեն նվաճել էր Կաննի կինոփառատոնի Գրան պրին «Ատլանտիկա» ֆիլմի համար, վավերագրում է 19-րդ դարում ֆրանսիացի գաղութարարների՝ Աֆրիկայից հափշտակված 26 հուշարձանների վերադարձն այժմյան Բենին՝ հենց հուշարձանների աչքերով և խոսքերով, մինչդեռ բենինցի ուսանողները բուռն բանավիճում են Ֆրանսիայի կառավարության այս ժեստի շուրջ՝ գաղութատիրության թողած խորը վերքերի համատեքստում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background