Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

Written by on 20th June 2024

Դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Ջո Մանգանիելոն Հայաստան կատարած այցի շրջանակներում մայիսի 29-ին այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ:

Հոլիվուդյան դերասանի մորական մեծ տատը վերապրել է Հայոց ցեղասպանությունը. նրա ամուսնուն ու յոթ երեխաները սպանել են թուրքերը, իսկ նրա 8-րդ երեխան խեղդվել է Եփրատ գետի վրայով փախուստի ժամանակ: Այս դեպքերից կարճ ժամանակ անց ծնվել է նրա իններորդ երեխան՝ Սիրարփին՝ Ջո Մանգանիելոյի տատիկը: Դերասանը մեծ հուզմունքով և հիացմունքով էր պատմում խարբերդցի իր մեծ տատիկի մասին:

ԱՄՆ-ից ժամանած հյուրերին դիմավորել և դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր ուղեկցել է ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը: Ջո Մանգանիելոն շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել է մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Այցի ավարտին Ջո Մանգանիելոն Հիշողության պուրակում տնկել է եղևնի՝ ի հիշատակ իր մեծ տատիկի՝ Թերվիզ Ռոուզ Դարակջյանի և տատիկի՝ Սիրարփիի, իրականացնելով իր վաղեմի ցանկությունը:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background