«Ոսկե ծիրան»-ում իր երևանյան պրեմիերան կունենա միջազգային ուշադրությանն արժանացած «1489» ֆիլմը

Written by on 24th June 2024

Նախորդ տարվա նոյեմբերին Ամստերդամի վավերագրական ֆիլմերի հեղինակավոր կինոփառատոնի (IDFA) «Լավագույն ֆիլմ» ճանաչվելուց և FIPRESCI-ի մրցանակին արժանանալուց հետո, Տրիեստի կինոփառատոնի «Լավագույն վավերագրություն» մրցանակը ստանալուց և բազմաթիվ այլ կինոփառատոներում ցուցադրվելուց ու պարգևատրվելուց հետո վերջապես «Ոսկե ծիրան»-ում իր երևանյան պրեմիերան կունենա անկախ Հայաստանի ամենամեծ միջազգային ուշադրությանն արժանացած ֆիլմերից մեկը՝ Շողակաթ Վարդանյանի «1489»-ը։

Հեղինակը վավերագրում է 44-օրյա պատերազմի յոթերորդ օրն անհետ կորած Սողոմոնի՝ Շողակաթի եղբոր որոնումները։ IDFA-ի ժյուրին այսպես է բնորոշել այս վավերագրությունը. «Ֆիլմ, որը նման է ներս թափանցող լույսի. տեսանելի է դարձնում վշտի թաքնված հսկայական ներքին լանդշաֆտը՝ անտանելի բացակայությունից ստեղծելով իրական ներկայություն»։

Նշենք, որ «Ոսկե ծիրանն» այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background