«Տունս քաղցր ա» վավերագրությունը՝ «Ոսկե ծիրան»-ում
Written by Ռադիո Հայ on 1st July 2024
ԱՄՆ-ում հաստատված հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի լիամետրաժ «Տունս քաղցր ա» վավերագրությունը, որն արդեն ցուցադրվել է Շեֆիլդի վավերագրական ֆիլմերի հեղինակավոր կինոփառատոնում, իր Երևանյան պրեմիերան կունենա «Ոսկե ծիրան»-ում: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի ֆեյսբուքյան էջից։
Ֆիլմը մի քանի սերունդ տևած պատերազմի ֆոնին հասուն կյանք մտնելու պատմություն է։ Կենտրոնում 11-ամյա Վրեժն է, որն ապրում է Արցախի գեղատեսիլ գյուղում` վայրի բադերի ու ոսկեթև մեղուների հետ, և երազում ատամնաբույժ դառնալու մասին։ Վրեժի կյանքը կտրուկ փոխվում է, երբ պատերազմը վերսկսվում է, և նա ստիպված ընտանիքի հետ հեռանում է Արցախից։