Երվանդ Քոչարի ժառանգությունը վտանգված է

Written by on 19th November 2024

Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության։ Այս մասին հայտնում է ՔՈՉԱՐ մշակութային հիմնադրամը։

«Նոյեմբերի 20-ին, ժամը 12:00-ին, IBIS հյուրանոցի ԿԱՐԻՆ սրահում Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրավիրում են ձեզ՝ ներկայացնելու փաստեր։

Այդ մասին ահազանգվել է նաև ՀՀ կառավարությանը, այժմ գործը ՀՀ քննչական կոմիտեում է։

Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաև ապօրինի գործարքների հետ կապված։

Երվանդ Քոչարի ժառանգությունը վտանգված է, Հայաստանի պետությունը կարող է կանգնել փաստի առաջ»,-ասված է մշակութային հիմնադրամի հայտարարության մեջ։

Նշենք, որ «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ը հերքման պահանջ է ներկայացրել՝ նշելով, որ լուրն իրականությանը չի համապատասխանում:

«Սույնով հայտնում ենք, որ վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և սուտ է, և ուստի խնդրում ենք, առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կարգավորումներով, հերքել իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ տեղեկատվությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background