Հայ ռեժիսորի ֆիլմի նախագիծը Ջիհլավայի միջազգային կինոփառատոնում մրցանակի է արժանացել է
Written by Ռադիո Հայ on 26th November 2024
Ռեժիսոր Անժելա Ֆրանգյանի «Թթի տնական օղի» ֆիլմի նախագիծն այս տարի Չեխիայում կայացած Ջիհլավայի միջազգային կինոփառատոնի «Նոր տեսլականներ» ֆորումին արժանացել է Current Time TV մրցանակի։ Այս մասին հայտնում են Հայաստանի կինոյի հիմնադրամից։
Համառոտ նախագծի մասին․ ռեժիսորը, պատերազմից հետո վերադառնում է նույն վայրեր` այս անգամ փնտրելու թթենու ապրեցնող կյանքի համը։ «Թթի արաղ ունե՞ք»,-պարզ հարցով բացվում են թթենիներով հարուստ տարածաշրջանում ապրող մարդկանց պատմությունները։
Ֆիլմի սցենարիստը, ռեժիսորը, պրոդյուսերը Անժելա Ֆրանգյանն է: