«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը հաղթող է ճանաչվել լավագույն գեղարվեստական ֆիլմ անվանակարգում

Written by on 9th December 2024

Օրեր առաջ Կանադայում «Պոմեգրանտե» կինոփառատոնի շրջանակներում «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը հաղթող է ճանաչվել լավագույն գեղարվեստական ֆիլմ անվանակարգում: Այս մասին տեղեկանում ենք Աննա Մաքսիմի ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք՝ անվանի հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին պատմող՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում ներգրավված են շատ հայտնի դերասաններ, այդ թվում՝ Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Հակոբյանը, Խորեն Լևոնյանը, Անահիտ Քոչարյանը, Արտաշես Ալեքսանյանը, Սոս Ջանիբեկյանը և այլք: Ֆիլմում Նազիկ Ավդալյանին մարմնավորում է Աննան, որը նաև ֆիլմի պրոդյուսերն է, սցենարի հեղինակև և ռեժիսորը: Ֆիլմի բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, մոնտաժի ռեժիսորը՝ Սուրեն Սարգսյանը, ֆիլմի կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background