Թահար Ռահիմն առաջադրվել է «Սեզար» մրցանակի՝ Ազնավուրի դերի համար
Written by Ռադիո Հայ on 30th January 2025
Դերասան Թահար Ռահիմը առաջադրվել է «Լավագույն դերասան» անվանակարգում «Սեզար» մրցանակի՝ «Մսյո Ազնավուր» ֆիլմում Շառլ Ազնավուրի դերը կատարելու համար։ Ֆիլմը, որի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը, նաև առաջադրված է «Լավագույն զգեստներ», «Լավագույն վիզուալ էֆեկտներ» և «Լավագույն արտադրության ձևավորում» անվանակարգերում։
Թահար Ռահիմը, որը «Սեզար» մրցանակի դափնեկիր է և «Ոսկե գլոբուս» ու «BAFTA» մրցանակների կրկնակի հավակնորդ, հայտնի է դարձել «Մարգարեն», «Սպի», «Նապոլեոն» և «Մավրիտանացին» ֆիլմերում ունեցած իր յուրահատուկ դերերով։
Ֆիլմը, որը պատմում է Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կյանքի ու գործունեության մասին, ցուցադրվում է նաև Հայաստանում։