Հայաստանի կինոյի հիմնադրամը կմասնակցի Եվրոպական կինոշուկային

Written by on 31st January 2025

Հայաստանի կինոյի հիմնադրամը փետրվարի 13-19-ը կմասնակցի Բեռլինալեի շրջանակում գործող Եվրոպական կինոշուկային (EFM), որտեղ կներկայանա առանձին տաղավարով։ Կինոյի հիմնադրամը նպատակ ունի ամրապնդելու հայկական կինոյի հեղինակությունն ու դերակատարությունը միջազգային կինոաշխարհում:

Հայաստանի կինոյի հիմնադրամը հրավիրում է բոլոր հայ կինոգործիչներին միանալ իրենց՝ Եվրոպական կինոշուկայի հայկական տաղավարում։ Սա բացառիկ հնարավորություն է կազմակերպելու հանդիպումներ, աշխատանքային քննարկումներ միջազգային գործընկերների հետ և համատեղ ջանքերով նպաստելու հայկական կինոյի զարգացմանն ու ճանաչելիությանը՝ աշխարհի ամենահեղինակավոր կինոշուկաներից մեկում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background