«Հայկական իմպրեսիոնիզմը Ֆրանսիայում»

Written by on 27th March 2025

Հայկական կերպարվեստի, ազգային արժեքների և մշակույթի հանրահռչակմանն ուղղված թանգարանի այժմյան հայեցակարգային առաջնահերթություններով պայմանավորված՝ իմպրեսիոնիզմի հայրենիք Ֆրանսիայում կներկայացվեն անվանի նկարիչներ Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի 70-ից ավելի իմպրեսիոնիստական ստեղծագործությունները և փաստավավերագրական նյութերը Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային պատկերասրահից։

Այս բացառիկ ցուցադրությունն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Մշակութային ուղիներ ծրագրի Իմպրեսիոնիզմի ուղիներ նախագծի շրջանակներում, որին 2022 թ. անդամակցում է Հայաստանի ազգային պատկերասրահը:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Background
Share
Share on Facebook
Share on Twitter
Share on Google+
Share on Pinterest
Love