Երևանում կկայանա «Forever Peace Now» վավերագրական ֆիլմի բացառիկ ցուցադրությունը

Written by on 1st July 2026

Հուլիսի 3-ին, ժամը 19:00-ին, Երևանի Կինոյի տան Կապույտ դահլիճում կկայանա «Forever Peace Now» («Խաղաղություն հիմա և ընդմիշտ») վավերագրական ֆիլմի բացառիկ ցուցադրությունը։

Մոտ 1 ժամ 10 րոպե տևողությամբ ֆիլմի ցուցադրությունից հետո նախատեսված է քննարկում և հարցուպատասխան ֆիլմի հեղինակի՝ իրանական ծագմամբ ամերիկացի ռեժիսոր, տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկատեր և հեղինակ Վահիդ Ռազավիի մասնակցությամբ։

Միջոցառմանը հրավիրված են դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, մեդիայի և համալսարանական համայնքի ներկայացուցիչներ։

«Forever Peace Now» վավերագրական ֆիլմն անդրադառնում է ժամանակակից աշխարհի մի շարք առանցքային թեմաների՝ տեխնոլոգիաների, պատերազմի, պետական և թվային վերահսկողության, արհեստական բանականության, մարդու իրավունքների և թվային պատասխանատվության փոխկապակցվածությանը։

Ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես են խոշոր տեխնոլոգիական ընկերությունները, պետական վերահսկողության համակարգերը, թվային հարթակները, պաշտպանական տեխնոլոգիաները և կորպորատիվ շահերը ազդում ժամանակակից հակամարտությունների, հանրային կարծիքի ձևավորման, անձնական կյանքի գաղտնիության և քաղաքացիական բնակչության անվտանգության վրա։ Անդրադարձ է կատարվում նաև արհեստական բանականության կիրառմանը ռազմական գործողություններում, անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներին, խոսքի ազատությանը, գրաքննությանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, Գազայի հատվածում և Իրանի շուրջ զարգացող հակամարտությունների մարդասիրական հետևանքներին։

Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ մինչև ցուցադրությունը պատրաստակամություն կա լրատվամիջոցների հետ անցկացնել նախնական հարցազրույցներ և քննարկումներ՝ ֆիլմում բարձրացված թեմաների, մասնավորապես տեխնոլոգիաների և պատերազմի կապի, արհեստական բանականության, մարդու իրավունքների, թվային վերահսկողության և հանրային պատասխանատվության վերաբերյալ։

Ֆիլմը կցուցադրվի անգլերով՝ հայերեն ենթագրերով։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background