Հոլիվուդի ամենահեռանկարային պրոդյուսերներից Սև Օհանյանը «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է

Written by on 8th July 2026

Հոլիվուդի ամենահեռանկարային պրոդյուսերներից մեկը՝ Սև Օհանյանը, որը դեռ այս տարվա մարտին առաջադրված էր Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի «Մեղսավորները» ֆիլմի համար, «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է։ Տեղեկանում ենք «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի ֆեյսբուքյան էջից։

2010 թվականից ի վեր Օհանյանն արտադրել կամ համարտադրել է մոտ 20 ֆիլմ, որոնց մեծ մասը կա՛մ մեծ ֆինանսական հաջողություն է գրանցել, կա՛մ արժանացել ամերիկյան ամենահեղինակավոր պարգևներին։ Նրա նախագծերի շարքում են Անիշ Չագանտիի «Որոնումը» (2018), որը ոչ միայն համակարգչի էկրանին ծավալվող ֆիլմերի նոր ժանրի լավագույն նմուշներից է, այլև 880 հազար դոլար բյուջեի պարագայում 75 մլն դոլարի եկամուտ է ունեցել, Շաքա Քինգի «Հուդան և սև մեսիան» (2021), որը 5 «Օսկար»-ի է առաջադրվել, և Օհանյանի երկարամյա գործընկեր, ռեժիսոր Ռայան Քուգլերի «Մեղսավորները» (2025), որն «Օսկար»-ի պատմության մեջ երբևէ ամենաշատ պարգևների առաջադրված կինոնկարն է։

«Ոսկե ծիրան» 23-րդ կինոփառատոնի շրջանակում տեղի կունենա նաև Սև Օհանյանի առաջին ռեժիսորական աշխատանքի՝ «Իմ մեծ չաղ հայկական ընտանիքը» (2008) կատակերգության Երևանյան պրեմիերան։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background