Համաշխարհային օպերային աստղերը՝ Երևանի օպերային թատրոնի բեմում
Written by Ռադիո Հայ on 29th August 2026
Համաշխարհային օպերային աստղերը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում:
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա բացառիկ օպերային երեկո՝ լեգենդար Պլասիդո Դոմինգոյի և աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ՝ նվիրված մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին։
Համերգը կկայանա օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ. դիրիժոր՝ Վարդան Գրիգորյան։