Author: Ռադիո Հայ
Page: 16
Հայ երգչուհի-երգահան Ռոզա Լինի համար անցնող մեկուկես տարին թեժ է եղել։ Այս մասին գրում է հեղինակավոր Forbes պարբերականը։ 2022 թվականի սկզբին մի շարք հաջող ելույթներից հետո, երբ նա ներկայացնում էր Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, Լինի «Snap»սինգլը վիրուսային դարձավ, ինչը հանգեցրեց անցյալ տարվա օգոստոսին Columbia Records-ի հետ ձայնագրման պայմանագրի ստորագրման: Մեկ ամիս անց 23-ամյա Լինն […]
Օգոստոսի 23-ին գերմանահայ երգչուհի, երգահան Իվետա Մուկուչյանը ներկայացրեց «Սեր կա երկնքում Երևանի» տեսահոլովակի պրեմիերան։ Երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտությանը՝ Գուրո Գասպարյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը։ Հաջորդ պրեմիերան ներկայացրեց Նեմրա հայկական ռոք խումբը։ Երգը կոչվում է՝ A Letter From Daisy։ Նշենք, որ սա արդեն մեծ տարածում գտած Daisy-ի, որն այս պահին խմբի յութուբյան […]
Սեպտեմբերի 7-ին, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայանալու է կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի վերջին՝ «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի էստոնական պրեմիերան՝ Տալլինի «Չտեսնված կինո» հանրահայտ կինոփառատոնի շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Կինոգործիչների միությունից։ Հիշեցնենք, որ այս ֆիլմի պրեմիերան ամիսներ առաջ մեծ հաջողությամբ կայացել է նաև Օդեսայի հանրահայտ կինոփառատոնի շրջանակներում, որին անդրադարձել են բազմաթիվ ուկրաինացի […]
Մոսկվայում տեղի է ունեցել «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթը, որին ներկայացված էր 49 հրատարակություն ԱՊՀ 6 երկրից: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացել է յոթ անվանակարգում: Հայաստանյան հրատարակիչների վեց գրքեր արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի։ «Համագործակցություն» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» ռուսերեն-անգլերեն պատկերագիրքը: «Իմ երկիրը» անվանակարգում առաջին մրցանակի […]
Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններում 2023 թվականի օգոստոսից մեկնարկել են «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմի ցուցադրությունները․ օգոստոսի 11-ին այն ցուցադրվել է Նյու Յորքում՝ Village East, Angelika և New Plaza Cinema կինոթատրոններում։ Հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։ «Ավրորայի լուսաբացը» օգոստոսի 18-ին կցուցադրվի Լոս Անջելեսի՝ Laemmle Glendale կինոթատրոնում, իսկ սեպտեմբերի 1-ին՝ ֆիլմի ռեժիսորի մասնակցությամբ՝ Տորոնտոյի՝ Hot Docs Ted Rogers կինոսրահում։ […]
Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան Սերժ Թանկյանը իր ինստագրամյան էջում կոչ է արել Imagine Dragons ամերիկյան փոփ ռոք խմբին չեղարկել Ադրբեջանում այս տարվա սեպտեմբերին նախատեսված համերգը, հաշվի առնելով այն փաստը, որ այժմ 120 հազար մարդ Արցախում սովի է մատնվում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պատճառով։ «Մի քանի ամիս առաջ տեղեկացա, որ Imagine Dragons-ը սեպտեմբերի 2-ին համերգ […]
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը «ամոթալի» է որակել այն, որ Disney Plus-ը ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը և «Աթաթուրք» սերիալը չի հեռարձակվելու: Հայտնում է Էրմենիհաբերը։ Ինչպես փոխանցում է Regionmonitor-ը, Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի նախագահ Էբուբեքիր Շահինն իր հերթին հայտնել է քննություն սկսելու մասին: «Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Ղազի Մուստաֆա […]
Ունենք երգի պրեմիերա ու էլի սիրված երգչուհի, երգահան Աստղիկ Սաֆարյանից․ այն կոչվում է՝ «Դու կարող ես»։ Պրեմիերան կայացել է այսօր ժամը 12-ին։ Երգն արդեն հասանելի է Աստղիկ Սաֆարյանի յութուբյան ալիքում։ Կարևոր ենք համարում նշել, որ երգի հեղինակ Անուշ Ալեքսանյանն իր «Դու կարող ես» աշխատանքով մասնակցել է կանանց և աղջիկներին զորացնող, ոգեշնչող երգերի հեղինակների մրցույթին, որտեղ արժանացել […]
Հուլիսի 18-ին Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանում բացվել է ֆրանսահայ մեծանուն լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի՝ «Ազնավուրը Կասպարյանի աչքերով» ցուցահանդեսը։ Հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից։ Շառլ Ազնավուրի հարյուրամյակին նախընթաց Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանը, համագործակցելով Լիդիա Կասպարյանի և «Ազնավուր» հիմնադրամի հետ, ներկայացնում է նախկինում չհրապարակված լուսանկարների բացառիկ ցուցադրություն։ Ներկայացված շուրջ հարյուր լուսանկարների հեղինակը ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանն է, ով իր […]
Երգչուհի, երգահան Աստղիկ Սաֆարյանը թողարկել է նոր տեսահոլովակ, որը նկարահանված է «Ու՞ր է Սերը» երգի հիման վրա։ Այն տեղադրված է Աստղիկի յութուբյան ալիքում և այս պահի դրությամբ ունի մոտ 8 հազար դիտում։ Հիշեցնենք, որ երգի պրեմիերան կայացել էր այս տարվա հունիսի 5-ին։ Ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր երգչուհին, «Ու՞ր է Սերը» ստեղծագործությունը լիովին […]