Author: Ռադիո Հայ
Page: 2
Արգենտինահայ երգչուհի, երգահան Ալին Դեմիրճյանը, ով արդեն հինգ տարի է, ինչ բնակվում է Գյումրիում, միացել է լեգենդար և ճանաչված արվեստագետ Լեոն Գիեկոյին (León Gieco), որին հաճախ անվանում են «արգենտինացի Բոբ Դիլան», արգենտինական և հայկական մշակույթները երաժշտության միջոցով միահյուսելու նպատակով։ Երգը կատարվում է երկու լեզվով՝ հայերեն և իսպաներեն։ Տեսահոլովակը ևս արտացոլում է երկու ժողովուրդների միջև միջմշակութային […]

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «International Journal of Armenian Genocide Studies» գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ International Journal of Armenian Genocide Studies–ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երկու գիտական ամսագրերից մեկն է։ Այն անգլերեն պարբերական է, հիմնադրվել է 2014 թվականին։ Մինչև 2021 թ. ամսագիրը լույս է տեսել տարեկան մեկ համարով, […]
Ադրբեջանը տեղեկատվական հիմք է նախապատրաստում Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի քանդման համար։ Այս մասին գրել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։ «Տարածվող քարոզչական նյութերում առաջարկվում է ոչնչացնել նշված եկեղեցիները և դրանց փոխարեն մզկիթներ կառուցել։ Հիշեցնենք, որ մինչ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ոչնչացումը ևս շրջանառվում էին այդ եկեղեցու […]
Հունիսի 8-14-ը Ֆրանսիայի Անսի քաղաքում կկայանա Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որին Հայաստանը կներկայանա «Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմով: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Օձի ապուր» ֆիլմը «Բադա» ընկերության առաջին նախագիծն է։ Ռեժիսոր Զաքար Դեմիրճյանի և պրոդյուսեր Րաֆֆի Մովսիսյանի «Օձի ապուր» կարճամետրաժ դեբյուտային անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր անիմացիոն կինոփառատոնի՝ Անսիի կարճամետրաժ ֆիլմերի «Հեռանկարներ» մրցութային […]
Հունիսի 14-ից հուլիսի 1-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի SUMMEET ժամանակակից պարի 5-րդ միջազգային ամառային փառատոնը: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ SUMMEET փառատոնի ծրագրում ամփոփված են ժամանակակից պարի, ֆիզիկական և վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ՝ ներկայացված հայկական թատրոններում, ինչպես նաև քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրերում։ 5-րդ փառատոնն իրականացվում է միջազգային նոր համագործակցություններով՝ ճապոնացի, հարավկորեացի, բրիտանացի, գերմանացի, ֆրանսիացի, իտալացի, ռուս և […]

Ռեժիսոր Նատալյա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացավ Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի La Cinef պաշտոնական մրցութային ծրագրում, որտեղ ֆիլմը գրավեց պատվավոր երրորդ մրցանակը` ընտրվելով ներկայացված ավելի քան 2400 ֆիլմերից։ Այս մասին հայտնում են Հայաստանի կինոյի հիմնադրամից։ Նախագիծը առաջին անգամ ներկայացվել էր անիմացիոն ֆիլմերի «ՌեԱնիմանիա» փառատոնում, որտեղ ստացել է իր առաջին մրցանակը: Ֆիլմի ռեժիսորն […]
Հայ ռեփեր և դերասան Միքայել Աբրահամյանը, առավել հայտնի որպես Միշո, ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը ստեղծվել է «Վերջի տող» երգի հիման վրա։ Տեսահոլովակը հասանելի է Հայ Թիմի պաշտոնական յութուբյան ալիքում և ժամերի ընթացքում արդեն հավաքել է տասնյակ հազարավոր դիտումներ։ Այս պահին այն մոտենում է 40 հազարի սահմանին՝ վկայելով, որ Միշոն շարունակում է մնալ պահանջված […]
2025 թվականի մայիսի 16-ին հայկական ինդի-փոփ խումբ BLUE NECTARINE-ը ներկայացրել է իր նոր երգը՝ «Գարուն»-ը, որը խորը զգայական բովանդակությամբ կարճ ժամանակում գրավել է բազմաթիվ ունկնդիրների սրտերը։ Երգը հասանելի է խմբի պաշտոնական յութուբյան ալիքում։ BLUE NECTARINE խումբը հիմնադրվել է 2020 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Երևանում, քույրեր՝ Ռոնի Ռեյի և Էվելինի կողմից։ Սկսած առաջին իսկ օրից՝ խմբի անդամներն […]
«Ռադիո Հայ»-ը ողջունում է Ձեզ իր պաշտոնական կայք-էջում։ Մեր քաղաքականության հիմքում ընկած են՝ Ռադիոլսողներին ապահովել հրատապ, օպերատիվ, հավաստի, անկողմնակալ լրատվությամբ՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հայկական ազգային երաժշտության պրոպագանդում, արդի հայկական երաժշտական մշակույթի զարգացման նպաստում, օժանդակում արդի հայկական փոփ, ռոք և անդերգրաունդ երաժշտության ու կատարողների կայացմանը։ Հայ ժողովրդի […]
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 10-ին սիրով հրավիրում է յուրահատուկ համերգային երեկոյի՝ նվիրված 20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստի ականավոր ներկայացուցիչ Ղազարոս Սարյանի 105-ամյակին։ Դասական երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան վայելելու կոմպոզիտորի` սարյանական կտավներից ոգեշնչված երաժշտությունը։ Համերգային ծրագրում կհնչեն Ղազարոս Սարյանի Պասակալիա սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծագործությունը, «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն, Սիմֆոնիկ պատկերները։ Համերգային երեկոյի ընթացքում անվանի մենակատար Սիմոն […]