Author: Ռադիո Հայ
Page: 6
2024 թվականին լրանում է մեծանուն գրող, գրականագետ Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանական տարին կնշանավորվի բազմաթիվ միջոցառումներով. մեկնարկը կտրվի հունիսի 13-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղում: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հոբելյանական օրվա շրջանակում կկայանա հանդիպում հրապարակախոս Հակոբ Այնթապյանի հետ: Տեղի կունենան ARLOOPA հավելվածով Ասլամազյանի «Բակունցի և մոր դիմանկարի» անիմացիայի և […]
Հունիսի 24-29-ը Երևանում և Աշտարակում կանցկացվի SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի 4-րդ միջազգային ամառային փառատոնը: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ SUMMEET-ին իրենց նախագծերը կներկայացնեն պարային ընկերություններ Հայաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ղազախստանից։ Հայկական ցուցադրությունը՝ Armenian Showcase-ը, ի մի է բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները։ Փառատոնի մեկնարկը կտրվի հունիսի 24-ին Աշտարակում՝ Դրամատիկական թատրոնի բեմում, ղազախական «Samruk» թատրոնի […]
Հունիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենան Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները՝ «Արվեստի բաց հարթակ» կազմակերպության կամերային կինոսրահում, որը նաև փառատոնի կազմակերպիչն է: Ընդհանուր առմամբ՝ 2024 թ. մասնակցության հայտ է ներկայացրել 510 ֆիլմ: Մրցույթային 3 անվանակարգերում […]
Հայտնի ամերիկացի դերասան, մոդել, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ ֆիլմը հաղթել է հայկական «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնում։ Օրերս փառատոնն ամփոփել է արդյունքները և բոլորին հայտնի են դարձել հաղթողները։ «Բարձրանալով խորքից» (Deep Rising) Ֆիլմը հաղթել է լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին անվանակարգում։ Հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից։ Փառատոնի […]
Բրյունետի Superstar Illness երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի դիտումների թիվը՝ մեկ շաբաթից էլ քիչ ժամկետում, հասել է մոտ կես միլիոնի։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է մայիսի 24-ին։ Խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց ինքն է՝ Բրյունետը, գործիքավորումը կատարել է Արթուր Արմենին, ռեժիսորը SOBERSASHA-ն է։ Հիշեցնենք, որ Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ում ներկայացրել է Հայաստանը Future Lover երգով։
Ափօ Սահակեանը թողարկել է նոր տեսահոլովակ, որը նկարահանված է «Օդանավ» երգի հիման վրա։ Տեսահոլովակը լցված է հայկականությամբ, ներկայացված են Հայաստանի տեսարժան վայրերը, հայկական լեռնաշղթան, մեր երգն ու պարը։
2024 թվականի մայիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, կինոդերասան, գրող և հասարակական գործիչ «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: Դիմերես՝ Շառլ Ազնավուրի հուշարձանը Գյումրիում (քանդակագործ՝ Ս. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ա. Թարխանյան, 2002 թ.): Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը, 100 թիվը՝ ոճավորված նոտաների տեսքով, դաշնամուրային ստեղներ և միկրոֆոն: Էսքիզների հեղինակներ՝ Վարդան […]
Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հաղթանակի և անկախության խորհրդանիշ հանդիսացող հուշարձանները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայքի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։ «Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների նկատմամբ վանդալիզմի և գործառույթների փոփոխության բազմաթիվ դեպքեր են արձանագրվել նաև խորհրդային տարիներին / 1969 թ. հուլիսի 26-ին ադրբեջանցիները քանդում են Բանանց […]
Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրվա շրջանակում թանգարանները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների ներդրումը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացներում: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվելու է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրով, որն արտացոլում է թանգարանների առանցքային […]
Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը։ Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով գրավեց 8-րդ հորիզոնականը։ Խումբը հավաքեց 183 միավոր, որից 101-ը` ժյուրիի կողմից, 82-ը՝ հանդիսատեսի։ Առաջին, պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Շվեյցարիայի պատվիրակ Նեմոն՝ The Code երգով։ Նա հավաքեց 591 միավոր։ Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են համապատասխանաբար՝ Խորվաթիան՝ 547 միավորով եւ Ուկրաինան՝ 453 միավորով։ https://www.youtube.com/watch?v=hAYXDoZzAyE