Author: Ռադիո Հայ

Page: 7

Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանության հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան: Ինչպես հայտնում են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդից, 2020 թվականի պատերազմի հետևանքով Արցախի բռնազավթված տարածքներում՝ Շուշիում և Հադրութի շրջաններում Ադրբեջանի վերահսկողության տակ էին մնացել ևս 10 թանգարաններ` 17070 ցուցանմուշներով և արվեստի գործերի 8 հավաքածու՝ 1077 ցուցանմուշներով:

Միլիարդատեր, մեդիամագնատ Դեյվիդ Գեֆենը նոյեմբերին Christie’s աճուրդում կվաճառի ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» ազդեցիկ աշխատանքը՝ 30 տարվա սեփականության իրավունքից հետո: Արշիլ Գորկու կտավը կդառնա Christie’s-ի «20th Century Art» երեկոյան աճուրդի լավագույն լոտերից մեկը։ Աճուրդը կկայանա նոյեմբերի 9-ին, Նյու Յորքում։ Նկարիչն այս մեծածավալ (գրեթե 1,5 մետր բարձրությամբ) կտավը ստեղծել է 1946 թվականին՝ հրդեհից անմիջապես […]

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսին մեկնարկած Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնը հատում է եզրագիծը: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Փառատոնի փակման համերգը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, կհնչեն Նարինե Զարիֆյանի, Դավիթ Բալասանյանի, Գևորգ Հովհաննիսյանի, Գայանե Կեսոյանի, Աշոտ Բաբայանի և Նուբար Ասլանյանի ստեղծագործությունները: Բոլոր ստեղծագործությունները Հայաստանում առաջին […]

Հոկտեմբերի 18-22-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, որտեղ հիմնականում ներկայացվել է վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված օտարալեզու հայ գրականությունը: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Հայկական պատվիրակության կազմում են եղել՝ Հայաստանի ազգային գրադարանի, «Արի», «Առաջին» գրական գործակալությունների, «Արի» գրականության հիմնադրամի, «Անտարես», «Էջ», «Էդիթ պրինտ», «Վերնատուն», «Նյումեգ», «Զանգակ», «GSM ստուդիո», «ԵՊՀ» հրատարակչությունների, […]

Hayat Project-ը ներկայացրել է հերթական հումորային տեսահոլովակը։ Այն նկարահանած է ֆրանսիական մոտիվներով: Սիրված խմբի նոր տեսահոլովակը Hayat Project-ի յութուբյան պաշտոնական ալիքում մի քանի օրում հավաքել է մոտ 137 հազար դիտում։

Ամերիկահայ լուսանկարիչ Սքաութ Թուֆանքջյանն իր X-ի միկոբլոգում տեղադրել է հայերի լքված տների բանալիները, և կից գրել․ «Հայաստանի Արալեզ քաղաքի դպրոցի գոբելենից կախված բանալիներ են, որոնք ներկայացնում են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների թողած տների բանալիները: Ներկայումս այս դպրոցը հյուրընկալում է արցախցի երեխաներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները 2023 թվականին»: Ամերիկյան ինտերնետ գործարար, ակտիվիստ […]

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին։ Այս մասին տեղեկանում ենք Aurora’s Sunrise ֆեյսբուքյան էջից։ Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ավրորայի լուսաբացը» Բուֆալոյի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին: Հաշվի առնելով Արցախում տիրող իրավիճակը՝ կարևոր է բարձրացնել իրազեկությունը մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ՝ ապագա բռնությունները կանխելու համար։ Ավրորայի պատմությունը չպետք է […]

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված «Հակոբ Հակոբյան-100. Հոգու հայելի» հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Ցուցահանդեսը ներկայացնում է Հակոբ Հակոբյանի շուրջ 110 գեղանկարչական և գրաֆիկական գործեր, քանդակներ Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի, ընտանիքի և մասնավոր հավաքածուներից: Ցուցադրությունը կազմակերպվել է ժամանակագրական հաջորդականության և ժանրաթեմատիկ բազմազանության սկզբունքով. ներկայացված […]

Լիլի Առաքելյանը, որն առավել հայտնի է բեմական Yellowheart անվամբ, թողարկել է նոր տեսահոլովակ։ Այն նկարահանվել է «Փնտրում եմ» երգի հիման վրա, որը ինչպես յութուբյան ալիքում նշել է երգչուհին, ստեղծվել է դեռ մեկ տարի առաջ։ Լիլին մասնավորապես գրել է․ Էս երգը գրել եմ 1 տարի առաջ, երբ շատ ջղային էի աշխարհի վրա, ու զգում եմ, որ […]

Ադրբեջանը, որը ևս մեկ անգամ ապացուցեց իր երեխայասպան, մարդակեր լինելը և հայատյաց քաղաքականությունը, ահաբեկիչ է հռչակել հայ մոդել Արմինե Հարությունյանին, որը մասնակցել է ՈՄԱ-ի 10-օրյա դասընթացին՝ ցանկանալով ընդամենը սովորել առաջին բուժօգնություն և ինքնապաշտպանություն այն դեպքում, երբ իր հայրենակիցներին սպանում, գլխատում և խոշտանգում են։ Այս մասին գրված է ՈՄԱ-ի ֆեյսբուքյան էջում։ ՈՄԱ-ից հայտնում են, որ ադրբեջանական […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background