Author: Ռադիո Հայ
Page: 33
Փետրվարի 6-ին Մադրիդի «Espacio Ronda»-ում տեղի կունենա «Կոմիտաս դաշնամուրային նախագիծ» համերգային երեկոն, որի ընթացքում իտալացի դաշնակահար և ակորդեոնահար Ֆրանսեսկո դի Կրիստոֆարոն կկատարի Կոմիտաս Վարդապետի՝ 1906-1911թթ․ գրված ստեղծագործությունները։ Հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։ «Կոմիտաս դաշնամուրային նախագծի» նպատակն է տարածել և ճանաչելի դարձնել Կոմիտաս Վարդապետի բացառիկ կերպարը, որը դարձել է հայ ժողովրդի ինքնության խորհրդանիշը։ Առաջարկվող համերգը՝ նախնյաց […]
Խոսք և երաժշտություն՝ ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐ Ռեժիսոր՝ ՎԱՀԵ ՅԱՆ Օպերատոր՝ ՍՈՒՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Մոնտաժ՝ ԱՐՍԵՆ ԶԱՏԻԿՅԱՆ Հնչյունային ձևավորում՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈԹԱՆՋՅԱՆ
«Մեր մանկության տանգոն», «Հին Օրերի Երգը», «Կտոր մը երկինք» հանրահայտ ֆիլմերի մասին լսելիս, ակամայից քթի տակ սկսում ենք հնչեցնել Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։ Այսօր հայ կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ, նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի հեղինակ, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում, Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ 83 տարեկան։ Մանսուրյանը գեղարվեստական նոր հիմքի վրա վերածնել է […]
Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը բանաստեղծ Պետրոս Դուրյանի 170-ամյա հոբելյանի առթիվ նրա հանրահայտ «Տրտունջք» ստեղծագործության հիման վրա երգ է թողարկել: Հոլովակն արդեն Մարալ Այվազի YouTube-ի պաշտոնական ալիքում է: Գրում է Էրմենիհաբերը։ Երգչուհին այն ձոնում է բոլոր նրանց, ովքեր զոհել են իրենց կյանքը՝ կատարելով իրենց զինվորական պարտականությունը: «Տրտունջք» ստեղծագործությունը երգի է վերածել Նորայր Տէմիրճին: Այս ստեղծագործությունը վաղամեռիկ […]
Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է: Երվանդ Քոչարի թանգարանը յուրաքանչյուր տարի կազմակերպում է յուրահատուկ միջոցառում՝ կրկին ոգեշնչելու Մաէստրոյի հիշատակը և հանրահռչակելու նրա անունը: Հունվարի 22-ին, ժամը 19.30 թանգարանում կկայանա ջազ երաժշտության երեկո: Ելույթ կունենան հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը և հայ օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը: Թանգարանից հայտնում են, որ […]
Ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբան Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունում պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով Ճապոնիայում հայ երաժշտական մշակույթն ակտիվորեն տարածելու գործում նշանակալի ներդրման համար: Տակահիրո Ակիբան Ճապոնիայի ‹‹Կոմիտասի անվան երաժշտական միության›› («Komitas Society») համահիմնադիրն ու ղեկավարն է և շատ ակտիվ է հայ երաժշտության համերգների կազմակերպման գործում: Մեդալը երաժիշտին հանձնել է Ճապոնիայում ՀՀ […]
Անկարայի պետական համալսարանի Պատմության և աշխարհագրության ֆակուլտետի պրոֆեսոր Բյուլենթ Իփլիքչիօղլուն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Բեռլինում տպված պատմական մի քարտեզ, որտեղ առանձնանշված են Մեծ Հայքը (Armenia) և Փոքր Հայքը (Armenia Minor), որոնք զբաղեցնում են ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքների զգալի մասը: Գրում է Էրմենիհաբերը։ Եվ սա այն դեպքում, երբ նրա ֆեյսբուքյան ետնանկարում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և […]
Մոսկովյան համերգային շրջագայությանն ընդառաջ՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա Մարո Մուրադյանի անվան «Ակունք» պետական ազգագրական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան)։ Համույթից հայտնում են, որ համերգը տեղի կունենա հունվարի 24-ին, ժամը 19:00-ին։ Այնուհետև համույթը կմեկնի Մոսկվա՝ մի քանի համերգ ներկայացնելու տեղի հայ և ռուս հանդիսատեսին և հայ երգը, պարն ու երաժշտությունը տարածելու աշխարհով։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի […]
«ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից արտադրված «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է լոսանջելեսյան 3-րդ «Ֆիլմ մոդի» («Film Maudit 2.0») միջազգային կինոփառատոնում: Այն կանցկացվի 2022թ. հունվարի 12-ից 23-ը: Այս մասին տեղեկացնում է Ազգային կինոկենտրոնը։ Այս փառատոնի անվանումը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «անիծյալ ֆիլմեր» (films maudits), ընտրված է լեգենդար արտիստ Ժան Կոկտոյի պատվին, ով ստեղծել է «Maudit […]
Երգչուհի Սոնա Ռուբենյանը ներկայացրել է նոր երգ, որը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Շանթ Նավոյանին։ Երաժշտության հեղինակն է Արսեն Գրիգորյանը, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը։ Տեսահոլովակի Ռեժիսորն է Նիկ Եգիբյանը։