Blog one column
Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է Միջազգային մրցույթի ժյուրիի ամբողջական կազմը։ Ժյուրիի նախագահն է Ջեսիկա Հաուսները, ով ժամանակակից ավստրիական կինոյի առաջատար դեմքերից է, որի ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննում և Վենետիկում՝ արժանանալով լայն ճանաչման ժանրային կինոյում նորարարական մոտեցման համար: Մարկ Քազընսն իրլանդա-շոտլանդացի կինոպատմաբան և ռեժիսոր է, որի աշխարհահռչակ «Կինոյի պատմությունը. Ոդիսական» վավերագրական սերիալը […]
Ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում են բոլոր ցանկացողներին սովորելու հայկական ավանդական պարեր: Պարային հանդիպումը տեղի կունենա հունիսի 26-ին ժամը 18:30-ից մինչև 21:00 երեկո «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ): Մուտքն ազատ է բոլորի համար:
Կայացել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Առաջին մրցանակին արժանացել է Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Գերմանիայից, Երկրորդ մրցանակ՝ Բոգդան Եֆրեմով (Ռուսաստանի Դաշնություն), Երրորդ մրցանակ՝ Արտյոմ Իոանիսյան (Հայաստան)։ Շնորհվել են հատուկ մրցանակներ․ Յոհան Սեբաստիան Բախի՝ թավջութակի համար գրված մենանվագ ստեղծագործության, Դավիդ Պոպերի […]
2026 թվականի հունիսի 12-ին Հայաստանում ֆրանսիական ինստիտուտում տեղի կունենա «Տաթևի Մեծ անապատի վերականգնման նախագիծը» խորագրով համաժողովը, որը նվիրված է ֆրանս-հայկական մասնագիտական համագործակցությանը՝ ուղղված Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության պահպանությանը, պատմամշակութային հուշարձանների վերականգնմանն ու Որոտանի հովտի կայուն և երկարաժամկետ արժևորմանը։ Համաժողովը կազմակերպվում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ։ Միջոցառումը կանցկացվի հունիսի 12-ին՝ […]
Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը (Česká filharmonie) իր ավանդական անվճար բացօթյա համերգով կնշի երաժշտաշրջանի ավարտը։ Այն տեղի կունենա չորեքշաբթի, հունիսի 24-ի երեկոյան, Պրահայի սրտում գտնվող Հրադչանսկե հրապարակում (Hradčanské náměstí) (Պրահայի ամրոցի դիմաց)։ Համերգը կսկսվի ժամը 20:15-ին և կտևի 1 ժամ 10 րոպե։ Մուտքն անվճար է։ Դիրիժորն է մեր հայերնակից, պոլսահայ արմատներով՝ ֆրանսահայ Ալան Ալթինօղլուն։ Նրա ղեկավարությամբ երաժիշտները […]
Հունիսի 2-ից 15-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվում է The Black Box 20-րդ միջազգային փառատոնը, որի հոբելյանական պաշտոնական բացումն այսօր կազդարարի Երևանի Մնջախաղի պետական թատրոնի «Խալի» բեմադրությունը։ «Հատկանշական է, որ «Խալի»-ն կներկայացվի Պլովդիվի դրամատիկական թատրոնում, որը հիմնադրվել է 1881 թվականին և համարվում է Բուլղարիայի առաջին պրոֆեսիոնալ թատրոնը։ Ավելի քան 140 տարի այն եղել է երկրի մշակութային […]
ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի այս տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։ Հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։ Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ս. Խանզադյան փողոց, 38, Ս. […]
ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026 թվականի զեկույցը, որտեղ ամփոփվել են 2025 թվականի տվյալները, դատապարտել է Ադրբեջանին՝ հայկական կրոնական ժառանգության ոչնչացման և կրոնական ազատության բազմաթիվ խախտումների համար։ Հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։ Զեկույցում նշվում է, որ 2025 թվականին Ադրբեջանի կառավարությունը թույլ է տվել կրոնական ազատությունների կոպիտ խախտումներ։ Իշխանությունները կիրարկել են երկրի խիստ […]
2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ կինոփառատոնի շրջանակում իրականացվող «Քննադատների շաբաթ» (La Semaine de la Critique) ծրագրի «Հաջորդ քայլը» (Next Step Studio) նախաձեռնության պատվո երկիր՝ ստեղծելով կարևոր հնարավորություն հայկական կինոյի միջազգային ներկայացման և երիտասարդ կինոգործիչների առաջխաղացման համար։ Ծրագրի շրջանակում 4 հայ և 4 արտասահմանցի ռեժիսորներ Հայաստանում կհամագործակցեն՝ ստեղծելով 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք կներկայացվեն Կաննում։ Հայ […]