Blog one column

Page: 3

Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի անցկացվել է հուլիսի 7-14-ը։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարել է մրցանակակիրներին: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ Ոսկե ծիրան- «Չիրետտայի ավետարանը», Կարոլինե ֆոն դեր Թան Արծաթե ծիրան- «Տարօրինակ ուղի», Գուտու Պարենտի Հատուկ հիշատակում- «Մենություն»,Նիննա Պալմադոտտիր Տարածաշրջանային մրցույթ Ոսկե ծիրան- […]

Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում հուլիսի 9-ին կայանալու է երկու միջոցառում. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում ժամը 15։00-ին տեղի կունենա «Արարատ» ֆիլմի հատուկ ցուցադրություն՝ ֆիլմի ռեժիսոր Ատոմ Էգոյանի ներկայությամբ: Նույն օրը՝ ժամը 17:30-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա Ռոժե Կասպարյանի՝ Շառլ Ազնավուրին նվիրված բացառիկ լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Միջոցառումների մուտքն ազատ է: Այս […]

Հայ երգչուհի-երգահան, կոմպոզիտոր Սիրուշոն չի զիջում դիրքերը հայկական շոու բիզնեսում։ Փոփ երգչուհին շարունակում է հիացնել իր լսարանին նոր տեսահոլովակների շարքով։ Այս անգամ նա թողարկել է տեսահոլովակ, որը նկարահանված է Come back երգի հիման վրա։ Այս տեսահոլովակում, ինչպես Սիրուշոյի մյուս աշխատանքներում գերիշխում են հայկական մոտիվները։ Հաճելի դիտում 💕

Նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականի այս օրը, Գյումրիում։ Հայրը ծագումով մշեցի է, իսկ մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է […]

ԱՄՆ-ում հաստատված հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի լիամետրաժ «Տունս քաղցր ա» վավերագրությունը, որն արդեն ցուցադրվել է Շեֆիլդի վավերագրական ֆիլմերի հեղինակավոր կինոփառատոնում, իր Երևանյան պրեմիերան կունենա «Ոսկե ծիրան»-ում: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի ֆեյսբուքյան էջից։ Ֆիլմը մի քանի սերունդ տևած պատերազմի ֆոնին հասուն կյանք մտնելու պատմություն է։ Կենտրոնում 11-ամյա Վրեժն է, որն ապրում է Արցախի գեղատեսիլ գյուղում` […]

«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին՝ ոչ միայն իր սերնդի, այլև շատերի համոզմամբ՝ բոլոր ժամանակների լավագույն արտիստներից մեկը։ Սփեյսին ոչ միայն կրկնակի Օսկարակիր է, այլև արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»: Նա […]

Նախորդ տարվա նոյեմբերին Ամստերդամի վավերագրական ֆիլմերի հեղինակավոր կինոփառատոնի (IDFA) «Լավագույն ֆիլմ» ճանաչվելուց և FIPRESCI-ի մրցանակին արժանանալուց հետո, Տրիեստի կինոփառատոնի «Լավագույն վավերագրություն» մրցանակը ստանալուց և բազմաթիվ այլ կինոփառատոներում ցուցադրվելուց ու պարգևատրվելուց հետո վերջապես «Ոսկե ծիրան»-ում իր երևանյան պրեմիերան կունենա անկախ Հայաստանի ամենամեծ միջազգային ուշադրությանն արժանացած ֆիլմերից մեկը՝ Շողակաթ Վարդանյանի «1489»-ը։ Հեղինակը վավերագրում է 44-օրյա պատերազմի յոթերորդ […]

Կանադահայ վարպետ Ատոմ Էգոյանի բարձր գնահատանքի արժանացած նոր կինոնկարը՝ «Յոթ քողը», որի պրեմիերան նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում էր, 21-րդ «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմն է։ Հայտնում են «Ոսկե ծիրան» փառատոնի ֆեյսբուքյան էջում։ Սա Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է, որտեղ Ամանդա Սեյֆրիդը փայլում է թատերական մի ռեժիսորի դերում, ով ջանում է կյանքի […]

Դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Ջո Մանգանիելոն Հայաստան կատարած այցի շրջանակներում մայիսի 29-ին այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ: Հոլիվուդյան դերասանի մորական մեծ տատը վերապրել է Հայոց ցեղասպանությունը. նրա ամուսնուն ու յոթ երեխաները սպանել են թուրքերը, իսկ նրա 8-րդ երեխան խեղդվել է Եփրատ գետի վրայով փախուստի ժամանակ: Այս դեպքերից […]

Բեռլինի կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե արջ» մրցանակին արժանացած «Դահոմե» վավերագրական ֆիլմը՝ 21-րդ «Ոսկե ծիրանի» Երևանյան պրեմիերաների շարքում է։ Ֆիլմի հեղինակ՝ սենեգալյան արմատներով ֆրանսուհի Մատի Դիոպը, ով 2019-ին արդեն նվաճել էր Կաննի կինոփառատոնի Գրան պրին «Ատլանտիկա» ֆիլմի համար, վավերագրում է 19-րդ դարում ֆրանսիացի գաղութարարների՝ Աֆրիկայից հափշտակված 26 հուշարձանների վերադարձն այժմյան Բենին՝ հենց հուշարձանների աչքերով և խոսքերով, մինչդեռ […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background