Blog one column
Page: 33
Երգիչ, երգահան Նիկ Էգիբյանը և երգչուհի Սոֆի Մխեյանը նոր սիրային տեսահոլովակ են ներկայացրել հայկական լսարանին։ Տեսահոլովակը նկարահանվել է «Բոց ու հրդեհ» երգի հիման վրա։ Ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանն է, երաժշտության ու գործիքավորման հեղինակը՝ Նիկ Էգիբյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյան։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Ջազի հայկական ասոցիացիան «YEREVAN JAZZ FEST 2021» միջազգային 7-րդ ջազ փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 2-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրան համերգասրահում կներկայացնի համերգ՝ նվիրված մեծանուն երգահան,կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին: Երեկոյի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Վահագն Հայրապետյան տրիոն։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Որպես մենակատարներ հանդես կգան Մավր Մկրտչյանը […]
Կինոռեժիսոր, Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի ծովային հետևակի նախկին հրամանատար, լրագրող Էմիլ Հեսենի «45 օր՝ պայքար հանուն ազգի» վավերագրական ֆիլմն «Օսկար»-ի՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում մասնակցության հայտ է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք կինոռեժիսորի թվիթերյան միկրոբլոգից: Ֆիլմը նկարահանվել է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի աշնանը, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ։ Այնտեղ ներկայացված […]
Նոյեմբերի 22-ին հրապարակվեցին «Music Moves Europe Awards 2022» մրցանակաբաշխության հավակնորդները, որոնց թվում է նաև «Լադանիվա» խումբը։ Ֆրանսիական «Լադանիվա» խմբի միակ հայ մասնակիցը՝ վոկալիստ Ժակլին Բաղդասարյանն է, մյուս վոկալիստը ֆրանսիացի Լուի Թոմասն է։ Չնայած «Լադանիվա»-ն ունի մոտ 2 տարվա պատմություն, բայց արդեն հասցրել է սիրվել հայկական լսարանի կողմից և ոչ միայն։ Խումբը ներկայացնում է նաև հայկական […]
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի Հայաստանի պատվիրակ 14-ամյա Մալենան իր խելահեղ երգով և գեղեցիկ պարային տեսահոլովակով գերազանցել է այս տարվա բոլոր մասնակիցներին։ Նա յութուբյան դիտումների թվով առաջատարն է։ Այս պահի դրությամբ «Քամի-քամի» տեսահոլովակը յութուբում ունի 412 483 դիտում։ Երկրորդ տեղում է Ալբանիայի մասնակիցը՝ 215 201 դիտումով, երրորդում՝ Ֆրանսիայի մասնակիցը՝ 162 210 դիտումով։ Նշենք, որ Մալենայի տեսահոլովակը Եվրատեսիլի […]
Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի 14-ամյա Մալենան։ Հիշեցնենք, որ Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը: Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը կանցկացվի դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: […]
Արամ Խաչատրյանի ժամանակակից, հռչակավոր և սիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանը տուն-թանգարանում կնշվի համերգային ծրագրով, հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ։ Տեղեկանում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից։ Նոյեմբերի 18-ին «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» համերգաշարի հոբելյանական երեկոյին ելույթ կունենան` դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, սոպրանո Արծվիկ Դեմուրչյանը, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը, Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը, մասնակցությամբ` […]
Հայաստանի Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի տարածքում գտնվող «Զաքարի բերդը» պատմական ամենայուրատիպ հուշարձաններից է, կառուցվել է մ․թ․ա․ 1-ից մ․թ․ 1-ին դարերին։ Բերդը ունեցել է մեծաքանակ խոշոր ամբարներ, քարետաշ մսուրներ, երկար քարե աստիճաններ, հաստ պարիսպներ։ Ամենանշանակալից պեղումները բերդի տարածքում կատարվել են 1990-ականների սկզբին՝ անվանի հնագետ, երջանակահիշատակ Եսայի Ասատրյանի խմբի կողմից։ Այդ ժամանակ բերդի տարածքից գտնվել են հնագիտական […]
Նոյեմբերի 5-ին ադրբեջանական կայքերից մեկի կողմից տեսանյութ է հրապարակվել, որտեղ կրկին ցուցադրվում է ուդիական համայնքի ներկայացուցիչների «ուխտագնացություն» Հադրութի Սբ. Հարություն եկեղեցի և Հադրութ քաղաքից ոչ շատ հեռու՝ Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք: Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» ֆեյսբուքյան էջում նշվում է, որ համայնքի ներկայիս ղեկավար Ռոբերտ Մոբիլին և նրա տեղակալ Րաֆիկ Դանակարին հայկական եկեղեցիներում […]
Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնի 4 անվանակարգերում` «Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ», ճանաչվել է լավագույնը: Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016 թ.-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է օպերային երիտասարդ երգչուհի Սոֆյա Մարտիի (35 տարեկան) […]