«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և Կինոյի տունը նոյեմբերի 15-ին՝ ժամը 19։00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում կազմակերպում են երիտասարդ կինոռեժիսոր Արթուր Սահակյանի երկու ֆիլմերի բարեգործական ցուցադրությունը։ Նախաձեռնության նպատակն է աջակցել Արթուր Սահակյանին, որն այս պահին պայքարում է քաղցկեղի դեմ և բուժումը շարունակելու համար աջակցության կարիք ունի։ Արթուրին անհրաժեշտ է շարունակել բուժումն արտերկրում։ Կազմակերպիչները բոլորին հրավիրում […]
Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել անվանի հայագետ, լեզվաբան և ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով՝ «Կյանքը գիտություն․ Հրաչյա Աճառյան» խորագրով։ Գիտաժողովին ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, հայագիտության ոլորտում մասնագիտացող գիտնականներ և ուսանողներ: Գիտաժողովը նվիրված էր Աճառյանի գիտական ժառանգության արժևորմանը և հայ լեզվաբանության զարգացման գործում նրա նշանակալի […]
Մեծամորի հնավայրում 2026 թվականին շարունակվել են ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ երկու տարի առաջ մեկնարկած պեղումները, որոնք իրականացվում են մասնավոր սեփականատերերին պատկանող հողատարածքում։ Հետազոտվող հնագիտական կառույցը քարաշար դամբարանախուց է՝ շրջապատված կրոմլեխով, որի տրամագիծը հասնում է շուրջ 20 մետրի։ Տուֆի և բազալտի քարերով շարված կառույցի կենտրոնական հատվածում տեղակայված է նույն քարատեսակներից կառուցված բավականին մեծ չափերի քարարկղային դամբարան /դամբարանախցի […]
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19:00-ին, Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «BAKIAN SINGS AZNAVOUR» համերգային նախագիծը՝ նվիրված համաշխարհային շանսոնի լեգենդ Շառլ Ազնավուրին։ Ֆրանսահայ երգիչ Բաքիանի կատարմամբ հանդիսատեսը կբացահայտի Ազնավուրի երաժշտական ժառանգությունը նոր շնչով՝ ունկնդրելով նրա ամենահայտնի ստեղծագործությունները, ինչպես նաև երեք նոր երգ, որոնք լեգենդար շանսոնյեն վստահել է հենց Բաքիանին։ Ազնավուրի և Բաքիանի ստեղծագործական մտերմությունը սկիզբ է առել երգչի […]