Ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբան Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունում պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով Ճապոնիայում հայ երաժշտական մշակույթն ակտիվորեն տարածելու գործում նշանակալի ներդրման համար: Տակահիրո Ակիբան Ճապոնիայի ‹‹Կոմիտասի անվան երաժշտական միության›› («Komitas Society») համահիմնադիրն ու ղեկավարն է և շատ ակտիվ է հայ երաժշտության համերգների կազմակերպման գործում: Մեդալը երաժիշտին հանձնել է Ճապոնիայում ՀՀ […]

Անկարայի պետական համալսարանի Պատմության և աշխարհագրության ֆակուլտետի պրոֆեսոր Բյուլենթ Իփլիքչիօղլուն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Բեռլինում տպված պատմական մի քարտեզ, որտեղ առանձնանշված են Մեծ Հայքը (Armenia) և Փոքր Հայքը (Armenia Minor), որոնք զբաղեցնում են ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքների զգալի մասը: Գրում է Էրմենիհաբերը։ Եվ սա այն դեպքում, երբ նրա ֆեյսբուքյան ետնանկարում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և […]

Մոսկովյան համերգային շրջագայությանն ընդառաջ՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա Մարո Մուրադյանի անվան «Ակունք» պետական ազգագրական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան)։ Համույթից հայտնում են, որ համերգը տեղի կունենա հունվարի 24-ին, ժամը 19:00-ին։ Այնուհետև համույթը կմեկնի Մոսկվա՝ մի քանի համերգ ներկայացնելու տեղի հայ և ռուս հանդիսատեսին և հայ երգը, պարն ու երաժշտությունը տարածելու աշխարհով։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի […]

«ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից արտադրված «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է լոսանջելեսյան 3-րդ «Ֆիլմ մոդի» («Film Maudit 2.0») միջազգային կինոփառատոնում: Այն կանցկացվի 2022թ. հունվարի 12-ից 23-ը: Այս մասին տեղեկացնում է Ազգային կինոկենտրոնը։ Այս փառատոնի անվանումը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «անիծյալ ֆիլմեր» (films maudits), ընտրված է լեգենդար արտիստ Ժան Կոկտոյի պատվին, ով ստեղծել է «Maudit […]

Երգչուհի Սոնա Ռուբենյանը ներկայացրել է նոր երգ, որը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Շանթ Նավոյանին։ Երաժշտության հեղինակն է Արսեն Գրիգորյանը, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը։ Տեսահոլովակի Ռեժիսորն է Նիկ Եգիբյանը։

Հայ դաշնակահար Գուր Սարգսյանը մասնակցել է Դելփյան խաղեր-2021-ին։ ԱՊՀ երկրների պատանեկան Դելփյան խաղերն այս տարի կայացան 15-րդ անգամ։ 15-ամյա դաշնակահարն իր տարիքային կատեգորիայում «Դաշնամուր» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը։ Նա կատարել է հունգարա-գերմանացի կոմպոզիտոր Ֆերենց Լիստի Երկրորդ համերգային էտյուդը։ «Մեծ Ասիա» հեռուստաալիքը հայտնում է, որ մրցույթի մասնակիցները 700-ն էին: Նրանք պայքարում էին ջութակ և դաշնամուր, […]

Աստղիկ Սաֆարյանը ներկայացրել է տեսահոլովակի պրեմիերա, որը նկարահանվել է «Հայաստան» երգի հիման վրա։ Խոսքի և երաժշտության հեղինակն է հենց ինքը՝ Աստղիկ Սաֆարյանը։ Նայեք, լսեք և հանդես եկեք ձեր մեկնաբանություններով և գնահատականներով։

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքը, մինչ բուն մրցույթի մեկնարկը, կազմակերպել է առցանց քվեարկություն։ Ըստ այդ տվյալների Հայաստանի պատվիրակության մրցութային երգը զբաղեցնում է առաջին պատվավոր հորիզոնականը, երկրորդ տեղում է Ֆրանսիան, երրորդում՝ Վրաստանը։ Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայատանը ներկայացնելու է 14 ամյա Մալենան, «Քամի քամի» երգով։ Երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (Tokionine), […]

Ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական արտադրության անիմացիոն ֆիլմը հոկտեմբերի 15-ի՝ Անիմեսթում (Ռումինիա) իր համաշխարհային պրեմիերայից հետո ընտրվել է 6 միջազգային կինոփառատոնի կողմից. – BIAF – Bucheon International Animation Festival (Հարավային Կորեա), – Cinanaima (Պորտուգալիա), – Olympia International Film Festival for Children and Young People (Հունաստան), – BASTAU International Film Festival (Ղազախստան), – […]

Դեկտեմբերի 4-ին՝ 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգային երեկո, որի ընթացքում կհնչեն իսպանացի կոմպոզիտոր Մանուել դե Ֆայայի կրակի ծիսական պարը «Կախարդված սերը» բալետից և «Գիշերները Իսպանիայի այգիներում» սիմֆոնիկ պատկերները՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Երեկոյի երկրորդ հատվածում կհնչի գերմանացի կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի Թիվ 1 սիմֆոնիան։ Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյան, դիրիժոր՝ Ջանլուկա […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background