Բլոգ

Page: 17

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության հետ համագործակցությամբ մեկնարկում է «Չարենցյան ամառ» ամենամյա ծրագիրը, որը Եղիշե Չարենցի նախաձեռնած «Մանուկ ընթերցողների կոնֆերանս» գաղափարի այլընտրանքային իրականացումն է: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Ծրագիրը նախատեսված է 14-ից 17 տարեկան դպրոցականների համար: Նպատակն է պատանիների ամառային հանգիստը հարստացնել կրթամշակութային-հետազոտական ժամանցով, հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ, աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում՝ ամրապնդելով […]

«Hayat Project»-ը թողարկել է նոր հումորային տեսահոլովակ, որը կոչվում է «Նանայ Նինայ»։ Այն արդեն հասանելի է խմբի յութուբյան ալիքում։ Ընդամենը ժամերի ընթացքում տեսահոլովակը հավաքել է մոտ 80 հազար դիտում։ Տեսահոլովակում մասնակցություն ունի նաև Լիանա Վանոյանը։ Պրեմիերան տեղադրված է խմբի ֆեյսբուքյան էջում՝ «💣Այս ամառվա բոլոր առիթների ՀԻԹԸ❤️❤️❤️Դուք նման բան չեք տեսել❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥» գրառմամբ։ «Նանայ Նինայ»-ում օգտագործվել են […]

Երգչուհի, երգահան Աստղիկ Սաֆարյանը թողարկել է նոր երգ՝ «Ու՞ր է Սերը», որն այսօրվանից հնչելու է նաև մեր ռադիոկայանի եթերում։ Աստղիկը հիմնականում ստեղծագործում է փոփ ռոք ժանրում, որը փոփ ժանրի և կիթառի վրա հիմնված ռոք երգերի համադրում է։ «Ռադիո Հայ» ռադիոկայանը հարցազրույց է անցկացրել երգչուհու հետ, կապված իր կարիերայի, նոր երգի, ինչպես նաև ընթացիկ ու սպասվող […]

Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում «Դասականներ» բաժնում տեղի է ունեցել Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965 թ․) ֆիլմի 4K վերականգնված տարբերակի պրեմիերան՝ վերահաստատելով կինոաշխարհի մեծերի հետ նույն էկրանին ներկայացվելու մեր իրավունքը` Գոդարի, Օձուի, Ման Ռեյի, Ալֆրեդ Հիչքոքի կողքին: Սա հայ մշակույթի ու հայ կինոյի միջազգային քարոզչության առումով ունի աննախադեպ կարևորություն: Հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ […]

Նեմրա ալտերնատիվ ռոք խմբի վոկալիստ Վան Եղիազարյանը և Eleven Green ինդի էլեկտրո-փոփ խումբը ներկայացրել են իրենց նոր համատեղ երգը․ այն կոչվում է «Colorful Hair»։ Խոսքերի հեղինակներն են՝ Նարե Նիկոյանը և Վան Եղիազարյանը, իսկ երաժշտությանը՝ Խորեն Միքայելյանը։ «Colorful Hair» երգի պրեմիերան կայացել է նախօրեին։ Այն տեղադրված է Eleven Green խմբի յութուբյան ալիքում։ «Eleven Green» ինդի էլեկտրո-փոփ […]

«Ռադիո Հայ» ռադիոկայանը հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին, շարունակում է ունենալ իր ներդրումը հայ կատարողների ստեղծագործությունների տարածման գործում։ Այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել 20-ամյա Էդուարդ Կարսյանի «Դու կաս» երգը։ Սա Էդուարդի առաջին հեղինակային ստեղծագործությունն է, որը նա գրել է 17 տարեկան հասակում: «Երգը սիրո մենախոսություն է` հիշողությունների և կարոտի շուրջ մտորումների մասին: Ամեն մարդ, եթե երբևէ […]

Մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 հրատարակչություն, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ, 50-ից ավելի գրողներ, քննադատներ, թարգմանիչներ, ոլորտի այլ մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերի ընթացքում տեղի կունենա 25 միջոցառում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ […]

2023 թվականի հունիսի 15-22-ը՝ Վանկուվերի սինեմաթեքում կիրականացվեն հայկական կինոյի օրեր նվիրված հայ կինոյի 100-ամյակին։ Ծրագրում ներառված են՝ Համո Բեկնազարյանի, Յուրի Երզնկյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Հենրիկ Մալյանի, Սերգեյ Փարաջանովի, Բագրատ Հովհաննիսյանի, Ատոմ Էգոյանի և Մարիա Սահակյանի ֆիլմերը։ Հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։ Կինոկենտրոնից նշում են, որ նույն համագործակցության շրջանակում ստեղծվել է նաև Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» համր […]

Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 20-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: 2023 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն», որը ևս մեկ անգամ վերահաստատում է թանգարանների կարևորագույն դերը համայնքների կայուն զարգացման և բարեկեցիկ հասարակության ձևավորման գործում: Որպես հեղինակավոր հաստատություններ և առանցքային հանգույցներ համընդհանուր սոցիալական կառուցվածքում՝ թանգարանները բացառիկ դերակատարում […]

Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի նախաձեռնությամբ 2023 թ․ մայիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, համալսարանի դասական արվեստի թանգարանի ODEION սրահում տեղի կունենա «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունների իտալերեն թարգմանությունների գրքի և «Բանաստեղծի անհանգիստ կյանքը» աշխատության շնորհանդեսը։ Այս մասին տեղեկանում ենք Իտալիայում Հայաստանի դեսպանությունից։


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background