Բլոգ
Page: 25
Սեպտեմբերի 3-ից հոկտեմբերի 8-ը Երևանում տեղի կունենա «Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC) կրկին միավորել են ուժերը՝ դասական երաժշտության սիրահարներին ներկայացնելու մեծանուն երաժիշտների կատարողական արվեստն ու հագեցած երկացանկ։ ՀՊՍՆ-ից հայտնում են, որ փառատոնն ընդգրկում է սիմֆոնիկ 7 համերգային երեկո։ Առաջին համերգը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, որով […]
Արամ Mp3-ը ֆեյսբուքյան էջում կիսվել է «Ռեքվիեմ» զուգերգի տեսահոլովակով և կից գրել, որ անասելի պատիվ էր աշխատել մեծ երաժիշտ՝ Ֆորշի հետ: Ծնվեց «Ռեքվիեմ»-ը՝ մեր պատկերացմամբ ու փիլիսոփայությամբ: Ամեն մեկս մեր հոգում ունենք պատասխանը՝ -ի՞նչ կանեինք «եթե այսօր լիներ երեկ» Ահա իմ ու Ֆորշի և իհա՛րկե Ավետի տարբերակը:
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթող է ճանաչվել ամերիկյան «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» («Docs Without Borders International Film Festival») միջազգային կինոփառատոնում։ Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Ֆիլմն արժանացել է նաև «Բացառիկ արժանիքների համար» («EXCELLENCE») մրցանակի: Ֆիլմի ռեժիսորն է Արա Մնացականյանը, սցենարիստը՝ Ամբեր Կարլինսը (ԱՄՆ), պրոդյուսերը` Մանվել Սարիբեկյանը, օպերատորը՝ Աշոտ Մկրտչյանը, իսկ արտադրողը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը: Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ […]
Երգիչ, հաղորդավար, հումորիստ Արամ MP3-ն ինստագրամյան էջի սթորիս բաժնում հետևորդներին տեղեկացրել է, որ առաջիկայում սպասվող համերգը հետաձգվում է։ Նա մասնավորապես գրել է․ «Սիրելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ «Foodpark by Downtown»-ում օգոստոսի 26-ին կայանալիք համերգը հետաձգվում է մինչև սեպտեմբերի 10-ը։ Շնորհակալություն ըմբռնման համար։ Խաղաղ օրեր բոլորիս», – գրել է Արամը։ Ավելի վաղ երգիչը չեղարկել և […]
«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի օգոստոսի 17-ի և 18-ի համերգները չեղարկվել են: «Ցավակցում ենք «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», – նշված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով օգոստոսի 17–ի ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել […]
Օգոստոսի 21-28-ը ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կիրականացվի «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը։ Տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Փառատոնի ծրագրում ընդգրկված է 30 վավերագրական ֆիլմ շուրջ 20 երկրից՝ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Սերբիայից, Շվեդիայից, Վիետնամից, Ֆրանսիայից և այլն։ Ցերեկային ցուցադրությունները լինելու են Երևանում՝ Հայաստանի ազգային գրադարանի մեծ […]
Օգոստոսի 6-7–ն անցկացվել է «Սևան» միջազգային 6-րդ երաժշտական փառատոնը։ Հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Փառատոնի «Փոխենք երաժշտությամբ» կարգախոսն այս տարի Սևանի ափին համախմբել էր 18 երաժշտական խմբերի` Հայաստանից, Ռուսաստանից, Ավստրիայից, Ֆրանսիայից, ավելի քան 50 կամավորների և բազմաթիվ երաժշտասերների։ Նշենք, որ փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից։ Ծրագրի նպատակն է խթանել ժամանակակից երաժշտության տարածումը, Գեղարքունիքի մարզում զարգացնել մշակութային զբոսաշրջությունը, […]
![](http://radiohay.am/wp-content/uploads/2022/08/tavusherg.jpg)
Աշխարհահռչակ Queen խմբի կիթառահար, Starmus փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը իր ինստագրամյան էջում հրապարակել է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի` Bohemian Rhapsody երգի կատարումը և նշել, որ անհամբեր սպասում է իր առաջին այցին Հայաստան։ Տավուշի մանկապատանեկան երգչախմբի խմբավարն է Մարիա Գալստյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 5֊10 կայանալու է STARMUS VI միջազգային փառատոնը, որը հիմնադրվել է Գարիկ Իսրայելյանի և […]
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը» օգոստոսի 12-25-ը Երևանում կանցկացնեն «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։ Հայ երաժշտասերները, ինչպես նաև քաղաքի հյուրերն ամենօրյա պարբերականությամբ հնարավորություն կունենան ունկնդրելու 14 համերգ՝ կամերային և սիմֆոնիկ՝ հարուստ երկացանկով։ Փառատոնի շրջանակում ելույթ կունենան ժամանակի հայտնի երաժիշտները. դաշնակահարներ՝ Նիկիտա Մնդոյանցը, Վանեսսա Բենելլին, Սալիմ Աշքարը, Անահիտ Դիլբարյանը, Արմինե Գրիգորյանը, Սոնա […]
Հայաստանի պատանի անիմատորները հրավիրվում են մասնակցելու «Փողոցային մուլտֆիլմերի փառատոնին», որը մուլտիպլիկացիայի բնագավառում նոր տաղանդների հայտնաբերման մրցույթ է: Մասնակիցների աշխատանքները գնահատում է հեղինակավոր ժյուրին, որի կազմում ընդգրկված են «Սոյուզմուլտֆիլմի» ռեժիսորներ ու նկարիչներ, ԿՊՀԻ (ВГИК) մուլտիմեդիայի և անիմացիայի ֆակուլտետի դասախոսներ: Նախագծի նպատակն է ցույց տալ, որ սմարթֆոնը նաև ստեղծագործելու և մուլտիպլիկացիայի պատմությունը կերտելու միջոց է: Մրցույթին կարող […]