FM 104.1
Page: 4
Հոկտեմբերի 31-ին, Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում կայացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Անդրեի «Ցավտ տանիմ, Արցախ» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Միջոցառման սկիզբն ազդարարվեց երգչի կողմից «Հայր մեր» երգի կատարմամբ, այնուհետև Ազատամարտիկների պուրակի ամֆիթատրոնի մեծ էկրանին ցուցադրվեց նոր երգի տեսահոլովակը։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անդրեն նշել է, որ ստեղծագործությունը ծնվել է միանգամից։ «Մի օր՝ գիշերվա ժամը 5-ին, արթնացա […]
Պատերազմի թողած վերքերն ու ցավը դեռ երկար են ուղեկցելու մեզ․․․ Արսեն Սաֆարյանը նոր երգ է թողարկել, որը կոչվում է՝ «Դու գնացիր կռիվ, տղես»։ Տեսահոլովակում նկարահանվել են նաև մեր հերոս տղաների ծնողները։ Խոսքերի և երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, ռեժիսորը և օպերատորը՝ Վազգեն Ծատինյանը։ Հավերժ Փառք մեր հերոսներին։
Իվետա Մուկուչյանը չի դադարում մեզ հիացնել իր թեժ տեսահոլովակների շարքով։ «Տուր պատճառ» երգի տեսահոլովակի դիտումները ցույց են տալիս, որ այն ընդունվել ու սիրվել է լսարանի կողմից։ Տեսահոլովակն այս պահին արդեն ունի մոտ 30 000 դիտում, և սա այն դեպքում երբ չի լրացել նույնիսկ տեսահոլովակի տեղադրման 24 ժամը։ Խոսքերի, երաժշտության հեղինակը Նիգ Եգիբյանն է <3
ՆԵՄՐԱ հայկական ռոք խումբը լսարանի դատին է ներկայացրել հերթական գեղեցիկ տեսահոլովակը՝ “Daisy”-ն։ Այն մեկ օրվա դիտումների քանակով գերազանցել է խմբի նախորդ բոլոր տեսահոլովակներին: “Daisy”-ն՝ ինչպես մի քանի տարի առաջ Գյումրիի համերգներից մեկի ժամանակ խոստացել էր խմբի վոկալիստ Վանը, նկարահանվել է Գյումրիում, «Հայուհի» թանգարանում: Ուզում ենք տեղեկացնել, որ այս տարածքում, 1967թ․-ին իրականացվել են «Եռանկյունի» ֆիլմի նկարահանումները, […]
Նոր տեսահոլովակ Արթուր Խաչենցից․ խոսքերը Ռուբեն Սևակինն են, երաժշտության հեղինակը՝ ինքը կատարողն է 🙂
Հրաշալի պրեմիերա Աննա Խաչատրյանից՝ ՇՈՒՇԻ։ Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն է, խոսքերինը՝ Ռաֆայել Սահակյանը։ Երգչուհին այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կան երգեր, որոնք հոգու խորքից են գալիս։ Վստահ եմ, որ «Շուշի» երգը շատերի սրտին կդիպչի, քանի որ սա այն բացառիկ երգերից է, որի վրա ջանք ու եռանդ չի խնայվել🙏 Ձեր դատին եմ հանձնում […]
Սիրված երգիչ Սևակ Խանաղյանը նոր երգ է հանձնել երկրպագուների դատին․ այն կոչվում է «Շաման»։ Մեկ օրում տեսահոլովակի դիտումները YouTube-յան ալիքում անցել են 71 000-ը։ Երգը արժանացել բազմաթիվ մեկնաբանությունների, որոնցից մեկում ի պատասխան երգչի 1-ից մինչև 10 երգը գնահատելու հարցման, բոլորը համատարած նշել են ամենաբարձր ցուցանիշը։ Վայելեք կատարումը 🙂
System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը թողարկել է նոր տեսահոլովակ՝ «Ռումի»։ Երգը «Elasticity» սոլո մինի-ալբոմից է։ Ռումին նրա 6-ամյա որդին է, ում անվանակոչել է ի պատիվ 13-րդ դարի սուֆիական պոետ Ջալալադին Ռումիի: Տեսահոլովակում նկարահանվել է Թանկյանի որդին։
Քարին տակ գյուղի, Շուշի քաղաքի, Ստեփանակերտ քաղաքի կադրերը, Հայաստանի Արցախի շրջանի լանդշաֆտը տրամադրել է Դավիթ Աբրահամյանը։
Երկարատև դադարից հետո «Դորիանս» ռոք խումբը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանի հետ համագործակցությամբ ներկայացել է նոր երգով։ Այն նվիրվում է Արցախյան պատերազմի զոհերին և նրանց ընտանիքներին։ Երաժշտության հեղինակը «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանն է, իսկ խոսքերը գրել է Վարդան Զադոյանը, ով նաև տեսահոլովակի ռեժիսորն է։