FM 104.1

Page: 3

Սպասված պրեմիերա՝ Գարիկ Պապոյան – Սոնա Ռուբենյան զույգի և «3.33» խմբի կողմից։ «Դատարկ» անվանումը ստացած երգի տեսահոլովակն արդեն հասանելի է Գարիկ Պապոյանի յութուբյան ալիքում։ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է պրեմիերայով և հույս հայտնել, որ երգը ինչ-որ «դատարկ» տեղ կլցնի լսողի մոտ։ Խոսքերի և երաժշտության հեղինակը Գարիկ Պապոյանն է, ռեփային հատվածի հեղինակը՝ Ֆելքիս Խաչատրյանը։

Խոսք և երաժշտություն՝ ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐ Ռեժիսոր՝ ՎԱՀԵ ՅԱՆ Օպերատոր՝ ՍՈՒՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Մոնտաժ՝ ԱՐՍԵՆ ԶԱՏԻԿՅԱՆ Հնչյունային ձևավորում՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Երգիչ, երգահան Նիկ Էգիբյանը և երգչուհի Սոֆի Մխեյանը նոր սիրային տեսահոլովակ են ներկայացրել հայկական լսարանին։ Տեսահոլովակը նկարահանվել է «Բոց ու հրդեհ» երգի հիման վրա։ Ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանն է, երաժշտության ու գործիքավորման հեղինակը՝ Նիկ Էգիբյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյան։

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի Հայաստանի պատվիրակ 14-ամյա Մալենան իր խելահեղ երգով և գեղեցիկ պարային տեսահոլովակով գերազանցել է այս տարվա բոլոր մասնակիցներին։ Նա յութուբյան դիտումների թվով առաջատարն է։ Այս պահի դրությամբ «Քամի-քամի» տեսահոլովակը յութուբում ունի 412 483 դիտում։ Երկրորդ տեղում է Ալբանիայի մասնակիցը՝ 215 201 դիտումով, երրորդում՝ Ֆրանսիայի մասնակիցը՝ 162 210 դիտումով։ Նշենք, որ Մալենայի տեսահոլովակը Եվրատեսիլի […]

Հոկտեմբերի 31-ին, Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում կայացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Անդրեի «Ցավտ տանիմ, Արցախ» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Միջոցառման սկիզբն ազդարարվեց երգչի կողմից «Հայր մեր» երգի կատարմամբ, այնուհետև Ազատամարտիկների պուրակի ամֆիթատրոնի մեծ էկրանին ցուցադրվեց նոր երգի տեսահոլովակը։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անդրեն նշել է, որ ստեղծագործությունը ծնվել է միանգամից։ «Մի օր՝ գիշերվա ժամը 5-ին, արթնացա […]

Պատերազմի թողած վերքերն ու ցավը դեռ երկար են ուղեկցելու մեզ․․․ Արսեն Սաֆարյանը նոր երգ է թողարկել, որը կոչվում է՝ «Դու գնացիր կռիվ, տղես»։ Տեսահոլովակում նկարահանվել են նաև մեր հերոս տղաների ծնողները։ Խոսքերի և երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, ռեժիսորը և օպերատորը՝ Վազգեն Ծատինյանը։ Հավերժ Փառք մեր հերոսներին։

Իվետա Մուկուչյանը չի դադարում մեզ հիացնել իր թեժ տեսահոլովակների շարքով։ «Տուր պատճառ» երգի տեսահոլովակի դիտումները ցույց են տալիս, որ այն ընդունվել ու սիրվել է լսարանի կողմից։ Տեսահոլովակն այս պահին արդեն ունի մոտ 30 000 դիտում, և սա այն դեպքում երբ չի լրացել նույնիսկ տեսահոլովակի տեղադրման 24 ժամը։ Խոսքերի, երաժշտության հեղինակը Նիգ Եգիբյանն է <3

ՆԵՄՐԱ հայկական ռոք խումբը լսարանի դատին է ներկայացրել հերթական գեղեցիկ տեսահոլովակը՝ “Daisy”-ն։ Այն մեկ օրվա դիտումների քանակով գերազանցել է խմբի նախորդ բոլոր տեսահոլովակներին: “Daisy”-ն՝ ինչպես մի քանի տարի առաջ Գյումրիի համերգներից մեկի ժամանակ խոստացել էր խմբի վոկալիստ Վանը, նկարահանվել է Գյումրիում, «Հայուհի» թանգարանում: Ուզում ենք տեղեկացնել, որ այս տարածքում, 1967թ․-ին իրականացվել են «Եռանկյունի» ֆիլմի նկարահանումները, […]

Նոր տեսահոլովակ Արթուր Խաչենցից․ խոսքերը Ռուբեն Սևակինն են, երաժշտության հեղինակը՝ ինքը կատարողն է 🙂

Հրաշալի պրեմիերա Աննա Խաչատրյանից՝ ՇՈՒՇԻ։ Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն է, խոսքերինը՝ Ռաֆայել Սահակյանը։ Երգչուհին այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կան երգեր, որոնք հոգու խորքից են գալիս։ Վստահ եմ, որ «Շուշի» երգը շատերի սրտին կդիպչի, քանի որ սա այն բացառիկ երգերից է, որի վրա ջանք ու եռանդ չի խնայվել🙏 Ձեր դատին եմ հանձնում […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background