FM 104.1
Page: 5
Adana Project-ը հանդես է եկել նոր տեսահոլովակով. երգը կոչվում է Արաքս: Տեսահոլովակը նկարահանվել է Adana Project-ի կողմից Լոնդոնում կայացած Հայկական ամառային վիրտուալ փառատոնի համար, որի նպատակն էր դրամահավաք իրականացնել Արցախից տեղահանված ընտանիքների համար։ Ինչպես միշտ հզոր գործիքավորում և տաղանդավոր կատարում։ Վայելեք 🙂
Սիրված երգչուհի Արփին և «Եվրատեսիլ 2017»-ում Կիպրոսը ներկայացրած Հովիգ Դեմիրճյանը հանդես են եկել դուետով՝ «Լուսաբաց» Հեղինակ ՝ Հովիգ Խոսքերը՝ հայերեն ՝ Արմինե Հայրիյանի հունարեն ՝ Կատերինա Մարցուկուի
Սիրված երգիչ Սևակ Խանաղյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել իր լսարանի դատին՝ «Դու ես իմ հոգին» Երաժշտություն՝ Արամ Ավագյան Խոսք՝ Սաթենիկ Թորոսյանը
Հանրահայտ հայ երգչուհի Սիրուշոն, նորվեգացի երգիչ, «Եվրատեսիլ-2009» մրցույթի հաղթող Ալեքսանդր Ռիբակի հետ հանդես է եկել նոր զուգերգով։ Այն կոչվում է «Stay»։ Վայելե՛ք տեսանյութը 🙂 Ի դեպ, երաժշտության և խոսքերի հեղինակը Սիրուշոն է
Երբ խոսում, արտահայտվում և հազարերորդ անգամ ապացուցուվում է տաղանդը։ Հայազգի հանճարեղ դաշնակահար, երգահան Տիգրան Համասյանը նոր ստեղծագործություն և տեսահոլովակ է հրապարակել, որտեղ էլ ավելի է ընդգծել իր փսիխոդելիկ և էքսպերիմենտալ կողմը։ Կատարումը տեղ կգտնի հեղինակի սպասվող «The Call Within» ալբոմում, որը լույս կտեսնի այս տարվա օգոստոսի 28-ին։
Սիրված խմբի նոր կատարումը։ Կարճ ժամանակում հայության սրտերը գերած LADANIVA խմբի նոր քավրը աշուղ Շահենի «Զեփյուռի նման» ստեղծագործությունն է։ Այս անգամ բենդը հանդես է եկել բալկանյան երաժշտության էլևէջներով համեմված ալտերնատիվ-ֆոլք էքսպերիմենտով կատարմամբ։ ԼադաՆիվան մեծ ճանաչում է ձեռք բերել մարտ ամսին թողարկած ու ու անմիջապես հիթ դարձած «Վայ աման» երգով։ Դուետի անդամներն են հայ վոկալիստ Ժակլին […]
Մենք գիտենք, թե որ երգն է դառնալու հայկական հարսանիքների թոփ-հիթը։ Հայաստանի երաժշտական արտադրամասի ամենասիրված ու հայտնի խմբերից The Bambir-ը թողարկել է «Էրկու կես» երգը, որը հանդիսանում է նրանց սպասվող «Գժի հարսանիք» ալբոմի լիդ-սինգլը։ Բամբիռն ունենալով որակյալ երաժշտության նախապատմություն՝ շարունակում է ներկայանալ իր լավագույն ավանդույթներով։ Այս երգը գրվել է խմբի կիթառիստ և վոկալիստ Նարեկի կողմից, ով […]
Aram Mp3-ի նոր տեսահոլովակում «թաքնված» գովազդ շատ կա։ Հայկական շոուբիզնեսի ամենագործունյա ներկայացուցիչներից Aram Mp3-ն երեկ նոր սինգլ ու տեսահոլովակ է ներկայացրել։ Վերջինիս նկարահանմանը մասնակցել են շատերիս հայտնի Vitamin Club-ի գրեթե բոլոր անդամները։ Եթե հանրության բացարձակ հավանության արժանացած «Կուզե՞ս» երգը բալլադային էր, ապա այս թրեքով Արամը շարունակում է պարային ռիթմերի շղթան, որն առկա էր նրա նախկին, […]
Հայկական իրականության ամենահայտնի ու սիրված ռոք խմբերից EmpyRay-ն (Էմփիրեյ) իր նոր կազմով վերջապես թողարկեց առաջին սինգլի տեսահոլովակը (մինչ այդ երգն ակտիվ պտտվում էր միայն երեք ռադիոկայաններում, այդ թվում` Ռադիո Հայում): «Անպարտելի» վերնագրով երգը գրվել է խմբի անդամ Գիսանե Պալյանի կողմից, ով ոգեշնչվել էր 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական ակտիվ իրադարձություններով: EmpyRay խմբի նոր անդամ է […]
Ո՞վ կմտածեր, որ «Սկսում ենք» և «Ալաբալանիցա» էլեկտրոնային պարային հիթերից հետո Արամ MP3-ն կթողարկի սիրային մի բալլադ, որը կոչվում է «Կուզե՞ս»։ Միաժամանակ զարմանալի, միաժամանակ սպասելի էր նման փոփոխությունը, քանի որ ոչ մեկի համար էլ գաղտնիք չեն Արամի կարողությունները, և ինչպես ինքն էր ասել մեզ հետ «Երգազրույցում»՝ «Ալաբալանիցային» հաջորդող երգն այլ ժանրում պետք է լիներ։ Երգը […]