Նորություններ

Page: 10

Օգոստոսի 23-ին գերմանահայ երգչուհի, երգահան Իվետա Մուկուչյանը ներկայացրեց «Սեր կա երկնքում Երևանի» տեսահոլովակի պրեմիերան։ Երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտությանը՝ Գուրո Գասպարյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը։ Հաջորդ պրեմիերան ներկայացրեց Նեմրա հայկական ռոք խումբը։ Երգը կոչվում է՝ A Letter From Daisy։ Նշենք, որ սա արդեն մեծ տարածում գտած Daisy-ի, որն այս պահին խմբի յութուբյան […]

Սեպտեմբերի 7-ին, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայանալու է կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի վերջին՝ «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի էստոնական պրեմիերան՝ Տալլինի «Չտեսնված կինո» հանրահայտ կինոփառատոնի շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Կինոգործիչների միությունից։ Հիշեցնենք, որ այս ֆիլմի պրեմիերան ամիսներ առաջ մեծ հաջողությամբ կայացել է նաև Օդեսայի հանրահայտ կինոփառատոնի շրջանակներում, որին անդրադարձել են բազմաթիվ ուկրաինացի […]

Մոսկվայում տեղի է ունեցել «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթը, որին ներկայացված էր 49 հրատարակություն ԱՊՀ 6 երկրից: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացել է յոթ անվանակարգում: Հայաստանյան հրատարակիչների վեց գրքեր արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի։ «Համագործակցություն» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» ռուսերեն-անգլերեն պատկերագիրքը: «Իմ երկիրը» անվանակարգում առաջին մրցանակի […]

Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններում 2023 թվականի օգոստոսից մեկնարկել են «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմի ցուցադրությունները․ օգոստոսի 11-ին այն ցուցադրվել է Նյու Յորքում՝ Village East, Angelika և New Plaza Cinema կինոթատրոններում։ Հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։ «Ավրորայի լուսաբացը» օգոստոսի 18-ին կցուցադրվի Լոս Անջելեսի՝ Laemmle Glendale կինոթատրոնում, իսկ սեպտեմբերի 1-ին՝ ֆիլմի ռեժիսորի մասնակցությամբ՝ Տորոնտոյի՝ Hot Docs Ted Rogers կինոսրահում։ […]

Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան Սերժ Թանկյանը իր ինստագրամյան էջում կոչ է արել Imagine Dragons ամերիկյան փոփ ռոք խմբին չեղարկել Ադրբեջանում այս տարվա սեպտեմբերին նախատեսված համերգը, հաշվի առնելով այն փաստը, որ այժմ 120 հազար մարդ Արցախում սովի է մատնվում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պատճառով։ «Մի քանի ամիս առաջ տեղեկացա, որ Imagine Dragons-ը սեպտեմբերի 2-ին համերգ […]

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը «ամոթալի» է որակել այն, որ Disney Plus-ը ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը և «Աթաթուրք» սերիալը չի հեռարձակվելու: Հայտնում է Էրմենիհաբերը։ Ինչպես փոխանցում է Regionmonitor-ը, Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի նախագահ Էբուբեքիր Շահինն իր հերթին հայտնել է քննություն սկսելու մասին: «Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Ղազի Մուստաֆա […]

Հուլիսի 18-ին  Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանում բացվել է ֆրանսահայ մեծանուն լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի՝ «Ազնավուրը Կասպարյանի աչքերով» ցուցահանդեսը։ Հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից։ Շառլ Ազնավուրի հարյուրամյակին նախընթաց Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանը, համագործակցելով Լիդիա Կասպարյանի և «Ազնավուր» հիմնադրամի հետ, ներկայացնում է նախկինում չհրապարակված լուսանկարների բացառիկ ցուցադրություն։ Ներկայացված շուրջ հարյուր լուսանկարների հեղինակը ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանն է, ով իր […]

Երգչուհի, երգահան Աստղիկ Սաֆարյանը թողարկել է նոր տեսահոլովակ, որը նկարահանված է «Ու՞ր է Սերը» երգի հիման վրա։ Այն տեղադրված է Աստղիկի յութուբյան ալիքում և այս պահի դրությամբ ունի մոտ 8 հազար դիտում։ Հիշեցնենք, որ երգի պրեմիերան կայացել էր այս տարվա հունիսի 5-ին։  Ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր երգչուհին, «Ու՞ր է Սերը» ստեղծագործությունը լիովին […]

Ռոզա Լինի համար մեծ հաջողություն էր մասնակցությունը Եվրատեսիլ 2022 երգի մրցույթին «SNAP» երգով։ Երգն մեկ տարի շարունակ գտնվում է գերմանական թոփ 100 սինգլների պաշտոնական հիթ-շքերթում։ Նշվում է, որ սա ապշեցուցիչ ռեկորդ է․ երգը մտել է չարթ 2022 թվականի հուլիսի 15-ին: Ռոզա Լինի երգը կարողացել է դառնալ պլատինե՝ ավելի քան 400,000 վաճառքով: Հատկանշական է նաև, որ […]

Հուլիսի 14-16-ը Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայացել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էր 15 երկիր։ Այս մրցույթում Հայաստանը ներկայացրել է երգչուհի Մաշա Մնջոյանը։ Տեղեկանում ենք Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջից։ Առաջին մրցութային օրը Մաշան կատարել է Եվգենի Կրիլատովի երաժշտությամբ և Իգոր Վոզնեսենսկիյիի […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background