Նորություններ

Page: 7

«ՆՌԱՆԷ» ֆոլք-ռոք բենդը կազմավորվել է 2016 թվականին։ Գյումրեցի երիտասարդների մի խումբ ստեղծելով այս երաժշտական խումբը, նպատակ է դրել իր առաջ ունենալ իր ներդրումը Գյումրու մշակութային կյանքի զարգացման գործում, ինչպես նաև նոր երաժշտական և մշակութային մոտեցումներ ձևավորել երաժշտասեր հանրության շերտերում: «ՆՌԱՆԷ» բենդ երիտասարդական երաժշտական խմբին այս ժամանակահատվածում հաջողվել է գրավել իր ուրույն տեղը երաժշտական աշխարհում: Խմբում […]

System of a Down-ի վոկալիստ Սերժ Թանկյանը և Black Sabbath-ի կիթառահար, մեծանուն Թոնի Այոմին միասին երգ են ձայնագրել։ «Deconstruction» սինգլի երրորդ համահեղինակը Gibson կիթառի ապրանքանիշի գործադիր տնօրեն Սեզար Գուեկյանն է։ Թրեքը թողարկվել է Gibson Records-ում։ Սինգլի շապիկի համար նրանք օգտագործել են Սերժի «Մեր սարերը» կտավը։ SOAD-ի ֆրոնտմենը նաև նկարիչ է։ Սինգլի թողարկումից, ինչպես նաև նկարի […]

Փոքրիկ հայուհի Նանուլը նոր տեսահոլովակ է թողարկել, որը նկարահանված է «Պարը պարի» երգի հիման վրա։ Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, երաժշտության հեղինակը՝ Նիկ Եգիբյանը, իսկ խոսքերինը՝ Վլադիմիր Պողոսյանը և Նիկ Եգիբյանը։ Նախօրեին Նանուլն իր տեսահոլովակը տեղադրել էր նաև ֆեյսբուքյան էջում ՝ կից գրելով․ Այս մի տեսահոլովակին շա՜տ-շա՜տ եմ սպասել 🤩 Քիչ առաջ իմ YouTube-յան ալիքում […]

Դեկտեմբերի 4-ից 9-ը Կասանե քաղաքում (Բոտսվանա) ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 18-րդ նստաշրջանի ընթացքում կոմիտեն որոշում է կայացրել Գյումրիի դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու վերաբերյալ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել, սակայն որպես քաղաքային արհեստ՝ իր լիարժեք արտահայտումը ձեռք […]

Դեկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի կունենա համերգ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին։ Համերգին կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորած համեգին ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։ Որպես մենակատարներ հանդես կգան […]

Հորդանանում 12-րդ դարի սկզբում խաչակիրների կողմից հիմնադրված ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հայերեն արձանագրություններ։ Դրանք հետազոտելու համար հրավիրվել են հայ մասնագետներ։ Այս մասին է տեղեկանում ենք պատմաբան, հնագետ Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Նա լուսանկարներ է տեղադրել իր էջում և կից գրել․ «Շոուբակ: Ամրոց Հորդանանում, որ հիմնադրել են խաչակիրները 12-րդ դարի սկզբին, որ պեղում են մեր […]

Ֆրանսիայի Նիցա քաղաքում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում հաղթող ճանաչվեց Ֆրանսիան՝ 228 միավորով, երկրորդ հորիզոնականում էր Իսպանիան՝ 201 միավորով, իսկ երրորդում՝ Հայաստանը, 180 միավորով։ Նշենք, որ մրցույթի հաղթողն ընտրվեց առցանց քվեարկության և ժյուրիի ձայների միջոցով՝ 50/50 հարաբերակցությամբ: Մրցույթին մասնակից երկրները 16-ն էին։ Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» ներկայացրեց Yan Girls խումբը՝ […]

Armenia in Junior Eurovision-ը ֆեյսբուքյան էջում տեղադրել է առաջին կադրերը Yan Girls խմբի փորձից։ Լուսանկարներին կից գրված է․ Առաջին կադրերը այսօրվա փորձից․ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբն ավարտեց իր առաջին փորձը եվրատեսիլյան մեծ բեմում: Հիշեցնենք, որ քվեարկել կարող եք նաև Հայաստանից. քվեարկությունը կմեկնարկի նոյեմբերի 24-ին: Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլն» այս տարի տեղի կունենա […]

Հայ փոփ երգչուհի-երգահան, կոմպոզիտոր Սիրուշոն պարագվայցի երաժիշտ Վիկտոր Էսպինոլայի հետ համատեղ նոր տեսահոլովակ է թողարկել, այն կոչվում է՝ «Ինձանից ավել»/Un Millon de Flores։ Տեսահոլովակի դիտումներն աճում են վայրկյանների ընթացքում։ Նյութի տեղադրման պահին այն դիտել էր 250 հազարից ավել օգտատեր։ Նախքան պրեմիերան, երգչուհին իր ինստագրամում անոնսել էր տեսահոլովակը․ այդ հրապարակումն այժմ ունի 2 միլիոնից ավելի դիտում։ […]

Մեկնարկում է Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված կոմպոզիտորի 120-ամյակին։ Մեկ ամիս շարունակ՝ նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 16-ը, հնարավորություն ունենք վայելելու խաչատրյանական երաժշտություն` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի երաժիշտներ Նարեկ Հախնազարյանի (թավջութակ), Ստելլա Չենի (ջութակ), Ժան-Պոլ Գասպարյանի (դաշնամուր), Աստղիկ Սիրանոսյանի (թավջութակ) կատարմամբ։ Փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև հանդիսատեսի կողմից սիրված և սպասված «Սիմֆոնիկ Ջազ» համերգային […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background