Նորություններ
Page: 12
Հոկտեմբերի 18-22-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, որտեղ հիմնականում ներկայացվել է վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված օտարալեզու հայ գրականությունը: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Հայկական պատվիրակության կազմում են եղել՝ Հայաստանի ազգային գրադարանի, «Արի», «Առաջին» գրական գործակալությունների, «Արի» գրականության հիմնադրամի, «Անտարես», «Էջ», «Էդիթ պրինտ», «Վերնատուն», «Նյումեգ», «Զանգակ», «GSM ստուդիո», «ԵՊՀ» հրատարակչությունների, […]
Hayat Project-ը ներկայացրել է հերթական հումորային տեսահոլովակը։ Այն նկարահանած է ֆրանսիական մոտիվներով: Սիրված խմբի նոր տեսահոլովակը Hayat Project-ի յութուբյան պաշտոնական ալիքում մի քանի օրում հավաքել է մոտ 137 հազար դիտում։
Ամերիկահայ լուսանկարիչ Սքաութ Թուֆանքջյանն իր X-ի միկոբլոգում տեղադրել է հայերի լքված տների բանալիները, և կից գրել․ «Հայաստանի Արալեզ քաղաքի դպրոցի գոբելենից կախված բանալիներ են, որոնք ներկայացնում են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների թողած տների բանալիները: Ներկայումս այս դպրոցը հյուրընկալում է արցախցի երեխաներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները 2023 թվականին»: Ամերիկյան ինտերնետ գործարար, ակտիվիստ […]
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին։ Այս մասին տեղեկանում ենք Aurora’s Sunrise ֆեյսբուքյան էջից։ Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ավրորայի լուսաբացը» Բուֆալոյի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին: Հաշվի առնելով Արցախում տիրող իրավիճակը՝ կարևոր է բարձրացնել իրազեկությունը մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ՝ ապագա բռնությունները կանխելու համար։ Ավրորայի պատմությունը չպետք է […]
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված «Հակոբ Հակոբյան-100. Հոգու հայելի» հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Ցուցահանդեսը ներկայացնում է Հակոբ Հակոբյանի շուրջ 110 գեղանկարչական և գրաֆիկական գործեր, քանդակներ Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի, ընտանիքի և մասնավոր հավաքածուներից: Ցուցադրությունը կազմակերպվել է ժամանակագրական հաջորդականության և ժանրաթեմատիկ բազմազանության սկզբունքով. ներկայացված […]
Լիլի Առաքելյանը, որն առավել հայտնի է բեմական Yellowheart անվամբ, թողարկել է նոր տեսահոլովակ։ Այն նկարահանվել է «Փնտրում եմ» երգի հիման վրա, որը ինչպես յութուբյան ալիքում նշել է երգչուհին, ստեղծվել է դեռ մեկ տարի առաջ։ Լիլին մասնավորապես գրել է․ Էս երգը գրել եմ 1 տարի առաջ, երբ շատ ջղային էի աշխարհի վրա, ու զգում եմ, որ […]
Ադրբեջանը, որը ևս մեկ անգամ ապացուցեց իր երեխայասպան, մարդակեր լինելը և հայատյաց քաղաքականությունը, ահաբեկիչ է հռչակել հայ մոդել Արմինե Հարությունյանին, որը մասնակցել է ՈՄԱ-ի 10-օրյա դասընթացին՝ ցանկանալով ընդամենը սովորել առաջին բուժօգնություն և ինքնապաշտպանություն այն դեպքում, երբ իր հայրենակիցներին սպանում, գլխատում և խոշտանգում են։ Այս մասին գրված է ՈՄԱ-ի ֆեյսբուքյան էջում։ ՈՄԱ-ից հայտնում են, որ ադրբեջանական […]
MONUMENT WATCH անկախ ակադեմիական հարթակն անդրադարձել է Ամարասի վանքի օկուպացմանը․ «Ամարասի վանքը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտակայքում։ 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի արդյունքում հայ-ադրբեջանական շփման գիծը կանգ էր առել Ամարասից 800-1000 մետր հեռավորության վրա, և ուխտավորներն այստեղ այցելում էին խաղաղապահների ուղեկցությամբ։ Կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանի կողմից Ամարասի բռնազավթման փորձերը […]
Հոկտեմբերի 3-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա վոկալ-դաշնամուրային բարեգործական համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։ Բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին: Երեկոյի ընթացքում կհնչեն բացառապես մեծանուն կոմպոզիտորի ճանաչված և սիրված ստեղծագործությունները։ Ինչպես նաև առաջին անգամ երաժշտասեր հանրությունը կունկնդրի Խաչատրյանի հեղինակած հիմնը Արշակ Բանուչյանի […]
Ամերիկահայ բժիշկ, բարերար, «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանն իր ինստագրամում խոսել է հայերի կրոնի ծագման, պահպանման ու ամենահին քրիստոնյա ազգին՝ հայերին պառակտելու անհնարինության մասին։ Նա կից հրապարակել է Սիսի ու Մասիսի լուսանկարը։ «Խնդրում եմ կարդալ և տարածել։ Մեր նախորդ գրառումներն ու սթորիները ամփոփում են այն, ինչ կատարվում է հենց հիմա: Ես նախանշել եմ տարբեր կազմակերպություններ, […]