Նորություններ
Page: 17
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» և «Արծիվ» սրահում մայիսի 5-ից հուլիսի 9-ը կգործի «Սերգեյ Նավասարդյան․ Լվացք» ցուցադրությունը։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Սերգեյ Նավասարդյանի «Լվացք» ցուցադրությունն իր առաջին մեծածավալ նախագիծն է ինստիտուցիոնալ, թանգարանային տարածքում՝ ուրբանիստական միջավայրից դուրս։ «Լվացքի» աշխատանքները, հեղինակի խոսքերի համաձայն, իրականացվել է «մի ժամանակահատվածում, որը տրանսֆորմացնում կամ համատեղում է դիզայնն ու արվեստը. գրաֆիկ դիզայնից անցում […]
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ապրիլի 27-ից մայիսի 12-ը կանցկացնի Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնը: Այս տարի փառատոնը նվիրվում է լեհ մեծանուն կոմպոզիտորի 90-ամյակին։ Քշիշտոֆ Պենդերեցկու անունը կրող այս փառատոնը միակն է, որն անցկացվում է Լեհաստանից դուրս։ Պենդերեցկու անվան փառատոնը հայ երաժշտասերներին կներկայացնի համաշխարհային ժամանակակից դասական երաժշտությունը և դասական երաժշտության մերօրյա լեգենդներին։ Ամենամյա փառատոնը ներառում […]
Ապրիլի 24-ից մայիսի 10-ը մի տանիքի ներքո մեկտեղվելու են երկու տասնյակից ավելի թատրոններ ու թատերախմբեր՝ մայրաքաղաք Երևանից, ՀՀ տարբեր մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից: Փառատոնի շնորհիվ գյումրեցի հանդիսատեսը հնարավորություն կստանա հաղորդակից դառնալու հանրապետության և արտերկրի հրավիրյալ թատրոնների ու թատերախմբերի ներկայացումներին: Փառատոնի շրջանակներում տեղի են ունենալու նաև «Գյումրին` միջազգային թատերական խաչմերուկ» խորագիրը կրող հեռուստաքննարկումներ:
Հայկական անիմացիայի 85-ամյակի շրջանակում անցկացվում է անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ։ Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 10-18 տարեկան արվեստասեր և շնորհալի երեխաներն ու պատանիները Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Մասնակիցները կարող են լինել ինչպես կրթական հաստատություններ հաճախող, այնպես էլ որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող և պարզապես ստեղծագործող երեխաները։ Կից ներկայացվում է միջոցառման ընթացակարգը: Հիմնական նպատակը երեխաներին հայկական անիմացիայի […]
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը, որի ռեժիսորը Արա Մնացականյանն է, շարունակում է իր հաղթարշավը միջազգային կինոփառատոններում: Մինչև այժմ ընդգրկվելով 12 երկրների 35 միջազգային կինոփառատոնների մրցութային ծրագրերում, ֆիլմն արդեն հասցրել է արժանանալ 50 մրցանակի: Ֆիլմն արտադրող «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը և ստեղծագործական կազմը սիրով և ուրախությամբ հայ կինոյի պատմության մեջ այս ռեկորդային թվով մրցանակները և հետայսու ստանալիք […]
Երվանդ Քոչարի թանգարանի և Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 դպրոցի համագործակցությամբ Հրազդան քաղաքում բացվել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցադրությունը: «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցադրությունը ներկայացնում է Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների շարքը: Էպիկական պատումը Քոչարը ներկայացնում է գրաֆիկական 7 էջով՝ վերարտադրելով Հայկական լեռնաշխարհում «պահպանված հնագույն հարթաքանդակներ», որտեղ պատկերված են Սասնա […]
Nemra հայկական ռոք խումբը և հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը թողարկել են մի տեսահոլովակ, որը նկարահանվել է «Անվերջ» երգի հիման վրա։ Խոսքերի և երաժշտության հեղինակը Գարիկն է։ Տեսանյութում՝ հանդիսատեսի կերպարում, կտեսնեք շատ հայտնիների, որոնց թվում են՝ Սրբուկը, Դիանա Շատվերյանը, Մարիաննա Վարդանյանը, Արուս Տիգրանյանը, Լյուսի Աղաբեկյանը, Անահիտ Ադամյանը, Շուշան Ստեփանյանը, Անի Արզումանյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն է […]
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: 22-րդ «Արտավազդ»-ը նվիրված էր երջանկահիշատակ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանին: Երաժշտական կատարումներով հարուստ մրցանակաբաշխությանը «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակը տրվեց Նարեկ Բաղդասարյանին՝ Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնում «Խատուտիկի գինի» (Դագլաս Սփոլդինգ), «Վեներան մուշտակով» […]
Ռոզա Լինի Snap երգը շարունակում է տարածվել խելահեղ արագությամբ։ Այն թվային հարթակներում և ռադիոկայաններում հեռարձակվել է արդեն ավելի քան 1 միլիարդ անգամ: 11 երկրում Snap-ը ստացել է պլատինե կարգավիճակ։ Յութուբում տեսահոլովակի դիտումների թիվը 7 925 917 է։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի «SNAP» երգը հայտնվել էր Spotify-ում […]