Նորություններ

Page: 28

Աշխարհահռչակ կանադացի երգիչ Պիեռ Գարուն երևանյան համերգից առաջ մեկնաբանել է իր հայկական ծագման մասին տեղեկությունը։ Նշենք, որ վիքիպեդիայում և այլ բաց աղբյուրներում տեղեկություններ են շրջանառվում, որ երգչի իրական ազգանունը Գարանյան է, և նա ծնվել է կանադահայերի ընտանիքում։ Սակայն երգիչն ասել է, որ իր ամբողջական անունը Պիեռ Գարան է, որը Գարանյան ազգանվան հետ կապ չունի, և […]

Ապրիլի 17-ին` ժամը 14։00-20։00-ին, Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բացօթյա տարածքում առաջին անգամ կանցկացվի «Զատկական փառատոն»։ Փառատոնին կներկայացվեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» և մասնագիտացված այլ կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները, երեխաները հանդես կգան երաժշտական կատարումներով։ Համերգային ծրագրում կընդգրկվեն նաև ճանաչված երաժիշտներ: Այս ընտանեկան տոնին հանրությունը հնարավորություն կունենա մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը, այդ թվում՝ միանալու վարպետության […]

Ապրիլի 15-ին, ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվի Ջիովաննի Բատիստա Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունը: Այս մասին տեղեկանում ենք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից։ Համերգի ընթացքում կհնչեն նաև Դ. Հալաջյանի, Ջ. Տավեների, Տ. Մանսուրյանի, Ս. Բարբերի ստեղծագործությունները։ Ստեղծագործությունը կներկայացնեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան), […]

Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան ամուսնու՝ դերասան և պրոդյուսեր Ալեքսանդր Ստրիժենովի հետ, ժամանել է Երևան։ Թելեգրամ-ալիքում նա կիսվել է Հայաստանի մայրաքաղաք կատարած այցի մանրամասներով․ «Ողջույն Երևանից. դրսում ջերմաստիճանը +20 է, այստեղ տաք է՝ բոլոր իմաստներով։ Փողոցում մարդիկ մոտենում են մեզ և ասում՝ «Բարի գալուստ Հայաստան»»,- գրել է նա։ Հեռուստահաղորդավարուհին հայտնել է նաև, որ այցելել են […]

Գայա Արզումանյանը նոր երգ է ներկայացրել, որը նվիրված է Արցախին։ Խոսքերի հեղինակն է՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտությանը՝ Աննա Հովները։ Տեսահոլովակում նկարահանվել են ժողովրդական արտիստներ՝ Անահիտ Քոչարյանը, Գրետա Մեջլումյանը, Դավիթ Հակոբյանը, Լուիզա Ղամբարյանը և այլք։ Գայա Արզումանյանն իր էջում տեսահոլովակին կից արել է հետևյալ գրառումը՝ Արցախս վիրավոր է, որդեկորույս ու թևաթափ. Սիրտս արյունաքամ է, ոտքերս տկար… 2 […]

Ապրիլի 6-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա իտալացի կիթառահար Կառլո Ֆիերենսի մենահամերգը։ Համերգասրահից հայտնում են, որ սա կիթառահարի առաջին համերգը չէ Հայաստանում։ Համերգը տեղի է ունենում beIT campaign-ի շրջանակներում։ Այն կազմակերպել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը։ Նշենք, որ Ֆիերենսը սկսել է նվագել վաղ տարիքից և մասնակցել մի շարք միջազգային մրցույթների ու […]

Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը նվաճել է «Լավագույն դրամա» մրցանակը Տորոնտոյի այլընտրանքային կինոփառատոնում /Կանադա/, /Toronto AltFF/՝ լիամետրաժ ֆիլմերի կատեգորիայում: Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ արդյունքները հրապարակվել են 2022 թվականի մարտի 27-ին: Ֆիլմը տեղափոխում է դիտողին 1990-ականների Հայաստան, ինչպես շատերն են անվանում՝ մութ ու ցուրտ տարիներ: Կինոնկարի համասցենարիստներն են՝ Արման Չիլինգարյանը և Գարիկ Մաշկարյանը, […]

Մարտի 22-ին, Ֆրանսիայի Մոն-դե-Մարսան քաղաքի Դեսպիո Վլերիկ թանգարանում, «Երազ» փառատոնի շրջանակներում, բացվել է Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների՝ «Ես միայն երազելու իրավունք ունեմ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը երեք ամիսների ընթացքում Փարաջանովի արվեստը կներկայացնի ոչ միայն ֆրանսիացիներին, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերից քաղաք ժամանող հարյուրավոր օտարազգի հյուրերին։ Այս մասին հայտնում են Փարաջանովի թանգարանից։ Սերգեյ Փարաջանովի թանգարանից նշում են, […]

Հայ ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընտրվել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի մանկապատանեկան ֆիլմերի մրցույթում։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։ Ֆիլմն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրողը «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերությունն է, ռեժիսորը և նկարիչ-մուլտիպլիկատորը՝ Լիլիթ Ալթունյանը, սցենարի հեղինակները՝ Լիլիթ Ալթունյանը և Արմինե Անդան, պրոդյուսերը՝ Արմինե Անդան, համապրոդյուսերը՝ Ռեժինալդ դե […]

Մարտի 18-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, անվանի ֆրանսիացի թավջութակահար Մարք Քոփեյի մասնակցությամբ, հանդես կգա համերգով՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Մարք Քոփեյը Երևանում ելույթ կունենա նվագախմբի հրավերով։ Դա կլինի թավջութակահարի առաջին ելույթը Հայաստանում: Նա աշխարհում մեր օրերի առաջատար թավջութակահարներից է, ում բարձր են գնահատել և իրենց հովանու ներքո առել Մստիսլավ Ռոստրոպովիչը և Լորդ Եհուդի Մենուհինը: Քոփեյը […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background