Հաղորդում
Օբյեկտիվ և հավասարակշիռ տեղեկատվության ներկայացումը ռադիոլսողին ռադիոընկերության առաջնայնություններից մեկն է։ Մեկնաբանությամբ բուն տեղեկությունը ստվերելու և պատրաստի կարծիքը լսարանին պարտադրելու պրակտիկայից խուսափելու համար «Ռադիո Հայ»-ի ծրագրավորած «Լրահոս» հաղորդումը հանդիսանում է օրվա տվյալ ժամանակահատվածի կարևորագույն լուրերի շարադրումը մեկ կամ երկու նախադասությամբ, վերնագրային ոճով։
2008 թ․ ի վեր «Ռադիո Հայ»-ը հանդիսանում է «Ազատություն/Ազատ Եվրոպա» ՌԿ-ի գործընկերը։ «Ազատության» լրատվական վերլուծական խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, անկողմնակալության, խմբագրականների և վերլուծության հավասարակշռվածության, տարբեր կողմերի հանդեպ հարգալից և չեզոք վերաբերումնքի վրա։ Այդ թողարկումները դարձել են Հայաստանի տեղեկատվական դաշտի ամենակարևոր և պահանջված տարրերից մեկը։
«Զրույց Թամար Հովհաննիսյանի հետ» հաղորդաշարը՝ իր դերասանուհի, ռեժիսոր տիկին Հովհաննիսյանի հեղինակային հաղորդումների շարքն է: Քսանհինգ րոպե տևողությամբ այս զրույցը հեղինակի և ունկնդրի միջև շատ ընդգրկուն է, թեմաները անսահմանափակ: Գրականություն, արվեստ, երգ, երաժշտություն: Սրանք նաև իր անհատական ընկալումների, հուշերի պատմություններն են: Հեռարձակվում է շաբաթվա մեջ մեկ հաղորդում, որին հետևում է կրկնությունը: Այս հաղորդումը ունի իր հավատարիմ […]
Օրագիրն անդրադառնում է Հայաստանի և արտերկրների ֆուտբոլային ամենաթեժ իրադարձություններին։ Ծրագրի մաս են կազմում հարցազրույցներ հայրենական անվանի ֆուտբոլիստների հետ, պատմություններ Աշխարհի և Եվրոպային գավաթների, առաջնայնությունների կյանքից, պատմական ակնարկներ անվանի ֆուտբոլիստների կյանքից, նորություններ ֆուտբոլային աշխարհում տեղի ունեցած տրանսֆերից։
Տնտեսություն, գիտություն, առողջապահություն, մշակույթ, սպորտ, դիվանագիտություն, քաղաքականություն, իրավունք, մարդկային գործունեության բոլոր ոլորտները` իրազեկ և տեղեկացված մարդկանց հետ հարցազրույցներում։ Ազատ միտք, ազատ խոսք ազատ քաղաքացու համար։ Լսե’ք Հայեցակետ հաղորդաշարը ամենահայկական ռադիոկայանի եթերում:
«Քաղաքական վերլուծություն Անդրիաս Ղուկասյանի հետ», ռադիոհաղորդում, որի շրջանակներում անդրադարձ է կատարվում քաղաքական կարևոր իրադարձություններին, մեկնաբանվում են քաղաքական անցուդարձի ուշագրավ փաստերը։ Հաղորդման հովանավոր՝ Հայ կառուցողական կուսակություն։
-
Pages