Երևան

Դալմայի այգիների խնդրի վերաբերյալ ներկայիս Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում պատմամշակութային ժառանգության ոչնչացման, հողօգտագործողների իրավունքների ոտնահարման, հողերի փաստացի զավթման ու այլ լուրջ խախտումների համար  «կանաչ» լույս վառած Երևանի՝ նախկին իշխանությունների դիրքորոշումից։ «Դալմա-Սոնա» հիմնադրամը նախկին իշխանությունների կողմից Դալմայի այգիների ոչնչացման, իրավունքների խախտումների մասին ահազանգով դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ ներկայացնելով ծանրակշիռ հիմնավորումներ Բնապահպանական հանրային դատարանի վճռի […]

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ս/թ փետրվարի 19-21-ը կազմակերպում է ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսը, որին իրենց մանկապատանեկան հավաքածուներով կմասնակցեն ՀՀ 10-ից ավելի հրատարակչություն և գրատուն, այդ թվում՝ «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Արևիկ», «Մարի», «ՋիԷսԷմ» և այլն, ինչպես նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնը պարսկերեն հավաքածուով: Տոնավաճառին զուգահեռ գրադարանում կիրականացվի միջոցառումների ծրագիր. պաշտոնական բացումը՝ փետրվարի 19-ին՝ […]

Երևանում Բրազիլիայի դեսպանատունը նախաձեռնել է «Բրազիլական ֆիլմերի շաբաթ» խորագրով մշակութային միջոցառում։ Այն կկայանա ՝ սեպտեմբերի 9-ից 13-ը «Մոսկվա» կինոթատրոնում։ Շաբաթվա ընթացքում կներկայացվի հինգ ֆիլմ պորտուգալերենով՝ անգլերեն ենթագրերով: Բոլոր ֆիլմերը 21-րդ դարի բրազիլական լավագույն գեղարվեստական ֆիլմերի ցանկից են և ճանաչվել են տարբեր բրազիլական և միջազգային կինոփառատոնների մրցանակակիրներ: Ցուցադրումներ․ Մուտքն ազատ է։ Աղբյուր` Panorama.am

Երևանի Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը տարածել է հետևյալ հայտարարությունը․ «Լավ լուրերի շարքից 2019 թվականը հոբելյանական-մշակութային է ու մանսուրյանական։ «Մանսուրյան -80» հոբելյանական միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 1-ից մինչ սեպտեմբերի 13-ը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները»:

Մայիսի 13-ին տեղի կունենա «Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հաջորդ իրադարձային համերգը. առաջին անգամ Երևանում հանդես կգա լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները։ Իվո Պոգորելիչը մեր օրերի դասական երաժշտության համաշխարհային բեմի նշաձողերից է: Նրա բացառիկ տաղանդը և վիրտուոզությունը, նորարարությունն  ու արտահայտչականության մեջ ձգտումը կատարյալին` դասեցին դաշնակահարին մեր օրերի երաժշտական հսկաների […]

Ապրիլի 30-ից մայիսի 4-ը Երևանում կանցկացվի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 17-րդ փառատոնը: Փառատոնին կմասնակցեն դերասաններ՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Իսրայելից, Ալբանիայից, Ռուսաստանից, Վրաստանից: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 22 մոնոներկայացում: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից։ «Արմմոնո-2019» փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 30-ին Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ դերասան, բեմադրիչ Անտոն Մոզգալյովի (ՌԴ) «Ֆաուստ. […]

Տիգրան Մանսուրյանի «Երևան» նոր ստեղծագործությունը գրված է հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար: Հենց այս սենյակում են հնչել երաժշտության առաջին նոտաներն ու գարնանային երեկոները լուսավորել մանսուրյանական ներշնչանքով: «Ինձնից շատ ժամանակ չի պահանջվել, որպեսզի գոյանա այս երգը: Մտքում անվերջ ունեի երեխաների զրնգուն ձայները և հատկապես բնության մեջ, կանաչ տարածքում, վերևից թռչուններն են երգում, ներքևում՝ երեխաները: Այդպիսով […]

Կայացել է «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում նախաձեռնած քայլերթ-ֆլեշմոբը: ՊՈԱԿ-ի  կայքից տեղեկանում ենք, որ մայրաքաղաքի կենտրոնում ակցիայի մասնակիցները՝  ՊՈԱԿ-ի աշխատակիցները, կամավորներն ու ֆրանսիական քոլեջի ուսանողները շուրջ մեկ ու կես ժամվա ընթացքում Երևանի գլխավոր փողոցների անցորդներին ներկայացրել են ֆրանկոֆոն թվով  53՝  Ալբանիա, Անդորա, Հայաստան, Բելգիա, Բենին, Բուլղարիա, Շվեյցարիա, Մոլդովա, Եգիպտոս, Ֆրանսիա և այլ […]

Արամ Խաչատրյան համերգասրահում մարտի 3-ին և 5-ին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկը  կներկայացնի իտալացի կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» երկու գործողությամբ օպերայի լիարժեք բեմադրությունը՝ ճանաչված համաշարհային և հայաստանյան մենակատարների կատարմամբ: Այս մասին հայտնում են ֆիլհարմոնիկը։ Ռոզինայի դերում հանդես կգա Աննա Կասյանը (սոպրանո, Ֆրանսիա), Ֆիգարոյի՝  իտալացի բարիտոն Ջանպիերո Ռուջերին, կոմս Ալմավիվայի՝  Լիպարիտ Ավետիսյանը (տենոր, Հայաստան), Բարտոլոյի՝ բաս Եվգենի […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background