Սերգեյ Սմբատյան

Սեպտեմբերի 15-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ՝ հոբելյանական համերգաշրջանը։ Այսօր այդ առիթով հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նախ ամփոփեց անցած՝ 14-րդ համերգաշրջանը։ Պարոն Սմբատյանի տեղեկացմամբ՝ 14-րդ համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանում ունեցել է 6 փառատոն, 51 համերգ, […]

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իրենց երախտագիտությունն են հայտնում բուժաշխատողներին անձնուրաց աշխատանքի համար: Մենք սատարում ենք ձեզ՝ մնալով տանը, փորձելով կանխարգելել կորոնավիրուսի տարածումը, այդպիսով նաեւ թեթեւացնելով ձեր գործը: Առողջություն բոլորին։ Իսկ այս կատարումը թող ոգեշնչի բոլոր բուժաշխատողներին։ Մանրամասները՝ տեսանյութում https://www.facebook.com/ASSOofficial/videos/2551474541731281/

Տարբեր ժամանակների հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ներկայացմամբ ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը‚ որը նվիրված էր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ կատարեց հատվածներ Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից‚ Երվանդ Երկանյանի «Բաալբեկի ավերակները» սիմֆոնիկ պոեմը‚ Ժիրայր Շահրիմանյանի «Երեք շարժում» ստեղծագործությունը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար‚ և Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը‚ […]

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, WCIT համաշխարհային նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը տպավորված է Հանրապետության Հրապարակում հոկտեմբերի 6-ին կայացած համերգով և արհեստական բանականության կողմից մշակված երաժշտությամբ:  «Արմենպրես»–ի հետ զրույցում Սմբատյանը կիսվել է իր տպավորություններով ու պատմել նվագախմբի հետագա ծրագրերի մասին: – Պարոն Սմբատյա՛ն, Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում ստեղծված WCIT նվագախումբը ազդարարեց Երևանում WCIT-2019 համաժողովի […]

Մայիսի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Մալթայի մայրաքաղաք Վալետայում ղեկավարելու է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգը կրելու է «Հիասքանչ ջութակ» խորագիրը և կայանալու է ապրիլի 29-ից մայիսի 10-ն անցկացվող Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Նվագախմբի հետ ելույթ կունենա հանրահայտ ջութակահարուհի Ջի Յոնգ Լիմը։ Վերջինս Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background