ցուցահանդես
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ս/թ փետրվարի 19-21-ը կազմակերպում է ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսը, որին իրենց մանկապատանեկան հավաքածուներով կմասնակցեն ՀՀ 10-ից ավելի հրատարակչություն և գրատուն, այդ թվում՝ «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Արևիկ», «Մարի», «ՋիԷսԷմ» և այլն, ինչպես նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնը պարսկերեն հավաքածուով: Տոնավաճառին զուգահեռ գրադարանում կիրականացվի միջոցառումների ծրագիր. պաշտոնական բացումը՝ փետրվարի 19-ին՝ […]
Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն մարտի 7-ից ապրիլի 26-ը կցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահում։ Հայաստանի ազգային պատկերասրահը և «Искусство Наций» հիմնադրամը (Ազգերի արվեստ) ներկայացնում են «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը: Կցուցադրվեն Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն՝ մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից։ Նախագիծը ներկայացվել է շուրջ 11 երկրներում: Հավաքածուն 4-րդն է մասնավոր […]
Հայաստանի ազգային պատկերասրահում օգոստոսի 10-ին բացվելու է «Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» եզակի ցուցահանդեսը։ Այն ներկայացնում են Հայաստանի ազգային պատկերասրահը և Հայաստանում Իտալիայի դեսպանատունը։ Ազգային պատկերասրահից հայտնում են, որ աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների, խճանկարների հոյակապ հավաքածուն ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Այս խճանկարները հարդարել են […]
Ապրիլի 5-ին ՀԲԸՄ ցուցասրահում բացվեց Գարոլին Սեմերճեանի «Նույնը նույնը չի» խորագրով առաջին ցուցահանդեսը Հայաստանում։ Գարոլինը Հայաստան է տեղափոխվել 2018 թվականի սեպտեմբերին և առանց զգալու իր կտավներում փոխել է գույներն ու տրամադրությունը։ Ուստի ցուցահանդեսը կարելի է բաժանել երկու մասի՝ գույների փսփոխությունից առաջ և հետո (բացից մուգ)։ — Փորձեցի մուգ գույների տակից լույս դուրս հանել. տրամադրությունը հանգիստ […]
Ապրիլի 4-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվելու է «Գույնի ձևը. Վերածննդից ռոկոկո» ցուցահանդեսը՝ 16-18 դարերի իտալացի նշանավոր վարպետների ստեղծագործությունները Տրիեստ քաղաքի Հին արվեստի ազգային պատկերասրահից: Հայաստանի Ազգային պատկերասրահը ցուցահանդեսը կազմակեպում է Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ։ Ազգային պատկերասրահից տեղեկացնում են, որ ցուցադրությունը ներառում է ինչպես Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչների, այնպես էլ եվրոպական արվեստի հետագա փուլերի արվեստագետների […]
Փետրվարի 21-ին՝ ժամը 15:00-ին, Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունենալու «Փարաջանով՝ մեծություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես և ֆիլմի դիտում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանը՝ մանրամասնելով, որ միջոցառումը կազմակերպվում է «Շուշի քաղաքի թանգարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Կերպարվեստի պետական թանգարան» ստորաբաժանման և Մարտակերտի շրջանի վարչակազմի […]
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական ամենատարբեր իրադարձությունները դեռ առջևում են․ դրանք ակնկալվում են ամբողջ տարվա ընթացքում, հոբելյանական հանձնաժողովը նախաձեռնել է բազմաթիվ ու բազմազան ծրագրեր: Այսօր Նկարիչների միությունում բացվեց երիտասարդ գեղանկարիչների մի ուշագրավ ցուցահանդես՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 50 աշխատանք, որոնք հեղինակել են Գեղարվեստի ակադեմիայի, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի […]
-
Pages