Բամբիռն ու Լավ Էլի-ն համատեղ համերգ կտան

Written by on 16th March 2019

Մոտ մեկ ժամ առաջ Լավ էլի հայկական ալտերնատիվ ռոք խումբն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է հետևյալ նկարով և մակագրել․

— հենց հիմա, The BAMBIR-ի գերհյուրընկալ հարկի տակ 😉 սպասեք համատեղ համերգի մասին լուրերի… 😉

Այս հրապարակումը մեծ և դրական արձագանք է ստացել երկրպագուների շրջանում։ Նրանք նշում են, որ «սպասում են երկու ամենասիրելի խմբերի համերգին»։

Մեզ դասելով երկրպագուների շարքին՝ մենք նույնպես սպասում ենք հետագա զարգացումներին և անակնկալներին։

Մեկնաբանություններում նկատեցինք, որ խմբի անդամներից Գոռ Մխիթարյանը համերգը սեպտեմբերին կայանալու խնդրանքին պատասխանել է, որ «պետք է սեպտեբերին լինի»։

Մարտի 14-ից Լավ Էլի-ի «Անձրևաշուն» ալբոմը հասանելի է դարձել CDBaby, Spotify, iTunes և Amazon Music երաժշտական հարթակներում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background