«Չսեր», «Ծիծաղի ակադեմիա», «Ի՞նչ տեսավ սպասավորը». թատերաշրջանի մեկնարկ՝ Ստանիսլավսկու թատրոնում

Written by on 25th February 2021

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ոչ մի վայրկյան չեն դադարել աշխատել նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի ժամանկ և դեռ օգոստոսի 20-ին ունեցել են առաջնախաղ։

Նրա տեղեկացմամբ․ նախորդ տարվա օգոստոսից հետո պատրաստվում էին նոր ներկայացումների, սակայն պատերազմն ընդհատեց այդ աշխատանքները, որից հետո սկսեցին ընդունել մանուկներին և նրանց նվիրել հեքիաթներ:

Թատրոնի տնօրենը հայտնեց, որ մարտի 20-21-ին տեղի կունենա նոր առաջնախաղ: Երիտասարդ բեմադրիչ Նորա Գրիգորյանը Մարկեսի պատմվածքի մոտիվներով կբեմադրի «Չսեր» ներկայացումը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն էլ կբեմադրի դասական գործ՝ Մոլիերի «Սկապենի արարքները» կոմեդիան: Վերջինս կներկայացնի նաև «Ծիծաղի ակադեմիա» բեմադրությունը: Իսկ բեմադրիչ Իռա Հարությունյանն էլ կներկայացնի «Ի՞նչ տեսավ սպասավորը» հայտնի ներկայացման նոր տարբերակը և թատրոնը կգնա ամառային արձակուրդի:

Նա կարծում եմ, որ մեր ազգը կարիք ունի մշակութային նոր վերելքների և թատրոնը այն թերապիան է որը պետք է նրան: Մարիաննա Մխիթարյանը նկատեց, որ տեսնելով լեփ-լեցուն դահլիճները, արձագանքը, թատրոն դիտելու ցանկությունը, հասկացել են, որ այն ժողովրդին անհրաժեշտ է:

Մխիթարյանը հայտնեց, որ Ստանիսլավսկու թատրոնն իր PR բաժնի միջոցով իրականացնում է «Շնորհակալություն բժիշկներին» ծրագիրը , որը իրենց երախտիքի խոսքն է համաճարակի և պատերազմի ժամանակ մեծ ներդրում ունեցող բժիշկներին և դրա շրջանակներում բժիշկները անվճար հրավիրվում էին ներկայացումներ դիտելու:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background