Տիգրան Համասյանն արժանացել է «Deutscher Jazzpreis»-ի երկու մրցանակի

Written by on 4th June 2021

Հայազգի աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն արժանացել է «Deutscher Jazzpreis»-ի երկու մրցանակի։ Մրցանակներից մեկը իր վերջին՝ «The Call Within ալբոմի համար է՝ «Artist of the Year, International» անվանակարգում, իսկ երկրորդը՝ «Piano/Keyboard» անվանակարգում: Այս մասին տեղեկանում ենք դաշնակահարի ֆեյսբուքյան էջից:

Տիգրան Համասյանը գրել է․

««Deutscher Jazzpreis»-ից երկու մրցանակ ստանալն իմ վերջին սկավառակի՝ «The Call Within»-ի համար՝ մեծ պատիվ է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Deutscher Jazzpreis»-ի կազմակերպիչներին ու ժյուրիի անդամներին։ Շնորհակալություն եմ հայտնում ու շնորհավորում նաև տաղանդավոր երաժիշտներին, որոնք այս տարի առաջադրված են եղել և արժանացել են մրցանակների»։

Համասյանը գրառման վերջում գերմանացի երկրպագուներին խոստանացել է, որ շատ շուտով կհանդիպեն։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background