«Ժամանակիդ շունչը դարձիր». գրքի երևանյան չորրորդ փառատոնը կանցկացվի չարենցյան խորագրի ներքո

Written by on 19th July 2021

Գրքի երևանյան չորրորդ փառատոնը տեղի կունենա հուլիսի 30-ին, 31-ին և օգոստոսի 1-ին։ Փառատոնի կազմակերպչական թիմը հայտնում է, որ Գրքի եռօրյա տոնավաճառ-ցուցահանդեսը կանցկացվի Նկարիչների միությունում։ «Զանգակ» գրատան հարկի տակ երեք օր շարունակ տեղի կունենան շնորհանդեսներ, հանդիպումներ և քննարկումներ գրքի մարդկանց հետ, իսկ «Մոսկվա» կինոթատրոնում կինոն կհամադրվի գրականությանը։

Գրքի երևանյան փառատոն 2021-ը կամփոփվի գրական մրցանակաբաշխությամբ։ Հայտնի կդառնան փառատոնի գրական մրցույթի «Պոեզիա» և «Արձակ» անվանակարգերում հաղթող հեղինակների անունները։

Գրքի երևանյան փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է լինելու։ Փառատոնն անցկացվում է չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագրի ներքո։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background