ՊՐԵՄԻԵՐԱ․ Nemra “Daisy”

Written by on 14th September 2021

ՆԵՄՐԱ հայկական ռոք խումբը լսարանի դատին է ներկայացրել հերթական գեղեցիկ տեսահոլովակը՝ “Daisy”-ն։ Այն մեկ օրվա դիտումների քանակով գերազանցել է խմբի նախորդ բոլոր տեսահոլովակներին: “Daisy”-ն՝ ինչպես մի քանի տարի առաջ Գյումրիի համերգներից մեկի ժամանակ խոստացել էր խմբի վոկալիստ Վանը, նկարահանվել է Գյումրիում, «Հայուհի» թանգարանում: Ուզում ենք տեղեկացնել, որ այս տարածքում, 1967թ․-ին իրականացվել են «Եռանկյունի» ֆիլմի նկարահանումները, իսկ 1984 -ին նկարահանվել են Հայաստանի պատմության ամենագեղեցիկ ֆիլմերից մեկի՝ «Մեր մանկության տանգոյի» որոշ տեսարաններ։

ՆԵՄՐԱ խումբն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսահոլովակի նկարահանման ընթացքում ունեցած զգացողություններով․ «Մեզ համար շատ տպավորիչ ու էմոցիոնալ էր, ֆիլմից 36 տարի անց մեր տեսահոլովակի նկարահանումներն իրականացնել այնտեղ և զգալ հայ մեծանուն դերասանների շունչը, իսկ ամբողջ ընթացքում մեր երգի հետ զուգահեռ մտքում երգում էինք Տիգրան Մանսուրյանի՝ «Մեր մանկության տանգոյի» հրաշք մեղեդին»:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background