Blog one column

2026 թվականին լրանում է հայ անվանի նկարիչ Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակը։ Հոբելյանական տարվա շրջանակում կազմակերպվում է «Գրիգոր Խանջյան․ տեղի հանճարը» խորագրով ցուցահանդեսը, որը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական աշխարհը՝ տարածքի և մարդու փոխհարաբերության դիտանկյունից։ Խանջյանի արվեստում տարածքը պարզապես միջավայր չէ, այլ հիշողությամբ և ժամանակով լեցուն կենդանի ներկայություն։ Նրա ստեղծագործություններում «տեղի հանճար» (genius loci) գաղափարը ստանում է […]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Պարի միջազգային խորհրդի որոշմամբ՝ ապրիլի 29-ը հռչակվել է Պարի միջազգային օր։ Հայաստանում այս տարի տոնը կնշվի նոր ձևաչափով և աննախադեպ մասշտաբով։ Ազգային երգ ու պարի ակադեմիան, «Կարին» ավանդական երգ ու պարի խմբի գլխավորությամբ, նախաձեռնել է հանրային մեծ միջոցառում՝ նվիրված Պարի միջազգային օրվան։ Ապրիլի 29-ին, ժամը 19։00-ին, Երևանի Ազատության հրապարակում նախատեսվում է […]

Այսօր Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում տեղի կունենա «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման հայաստանյան առաջնախաղը: Առաջնախաղին ընդառաջ՝ երեկ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանը և պիեսի հեղինակ, բեմադրիչ և բեմանկարիչ Սիմոն Աբգարյանը։ […]

Հայաստանի կինոյի հիմնադրամը մասնակցում է փետրվարի 12-ին մեկնարկած Բեռլինի միջազգային կինոփառատոնի (Բեռլինալե) Եվրոպական կինոշուկային (EFM)՝ առանձին տաղավարով՝ ներկայացնելով Հայաստանը որպես համարտադրության, ներդրումների և ստեղծագործական համագործակցության համար գրավիչ հարթակ։ Հայաստանի կինոյի հիմնադրամը միջազգային գործընկերներին ներկայացնում է պետական աջակցությամբ ստեղծված ֆիլմերը, Հայաստանում գործարկված Cash Rebate ծրագրի հնարավորությունները, ինչպես նաև ոլորտի արտադրական և ինստիտուցիոնալ ներուժը։ Հայկական տաղավարը գործում […]

Առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա աշխարհի մեծ բեմեր նվաճած մեցցո-սոպրանո Նորա Սուրուզյանը։ Այս մասին տեղեկանում ենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտից։ Փետրվարի 19-ին՝ ժամը 17:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում տեղի կունենա Նորա Սուրուզյանի համերգը․ նվագակցող՝ Կատարինե Հովսեփյան։ Օպերային երգչուհին այս անգամ հանդես կգա կամերային ծրագրով. կհնչեն ֆրանսիական կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչների երկացանկից ռոմանսներ և Կոմիտաս Վարդապետի հայտնի գոհարներ։ Նույն […]

Անահիտ Կիրակոսյանի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Ես ինձ գիտեմ» երգի հիման վրա, ընդամենը երկու օրում արդեն գրավել է հազարավոր մարդկանց ուշադրությունը։ Երգի խոսքերի հեղինակը Ռուբեն Մխիթարյանն է։ Տեսահոլովակը երկու օրից էլ քիչ ժամանակում հավաքել է մոտ 50 հազար դիտում և հարյուրավոր մեկնաբանություններ։ Դրանցից ակնհայտ է դառնում, որ երգը հասել է մարդկանց սրտերին և սիրվել […]

Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում կկայանա մեր ժամանակի մեծանուն կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցանակների դափնեկիր Հարություն Խաչատրյանի «Մարդը Սպիտակ քաղաքից․․․» բացառիկ գիրք-ալբոմի համագրադարանային շնորհանդեսը։ «Մարդը Սպիտակ քաղաքից․․․» գիրք-ալբոմը եզակի գրավոր և վիզուալ ժառանգություն է, որն ամբողջական պատկերացում է տալիս Հարություն Խաչատրյանի ստեղծագործական […]

Փետրվարի 5-ին՝ ժամը 14:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա «Պեպո 90» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի համանուն ֆիլմի 90-ամյա հոբելյանին: Եղիշե Չարենցի անվան Գրականության և Արվեստի թանգարանի հետ համագործակցության արդյունքում Մաեստրոյի տանը կցուցադրվեն ֆիլմի ստեղծման հազվագյուտ նյութեր: Ինչպես նաև կներկայացվի Տերյան Մշակութային Կենտրոնի՝ «Պեպոն 21-րդ դարում» ցուցադրությունը: Ցուցահանդեսի շրջանակներում կարող եք նաև […]

https://www.youtube.com/watch?v=gXDX9hXTADg

Փետրվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, «Արմինեի գրադարանում» տեղի կունենա Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարան» շարքի նոր գրքի՝ «Վերջին ճանապարհը» ստեղծագործության շնորհանդեսը։ Միջոցառումը նոր ձևաչափ է «Արմինեի գրադարանի» համար և հանդիսանում է առաջին հանդիպումը մանկապատանեկան ժանրի հեքիաթային աշխարհի հետ։ «Վերջին ճանապարհը» պատմում է Անիի և Դավիթի ամենակարևոր ու վերջին ճանապարհորդության մասին՝ դեպի հայ ազգի պատմական և հզոր անցյալ։ […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background