Blog one column

Page: 2

Օգոստոսի 18-ին karabakhrecords կայքը տարածել է արբանյակային լուսանկարներ, որոնցում հստակ երևում է, որ Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեք առանձին հուշարձանները։ Այս մասին գրում է monumentwatch.org կայքը՝ նշելով, որ դեռևս 44-օրյա պատերազմից մի քանի ամիս անց՝ 2021 թվականի մայիս ամսին […]

Երբ փակեց աչքերը, աչքից արցունք գլորվեց: Ինքը համոզված էր, որ մահն իր դեպքում բացառություն կանի և դա իր ոչ անսխալական կյանքի վերջին սխալն էր. Վիլյամ Սարոյանի ծննդյան օրվա առիթով առաջարկում ենք լսել «Զրույց Թամար Հովհաննիսյանի հետ» նախագծի երեք բացառիկ հաղորդումները ամերիկահայ գրողի կյանքի, գրական ժառանգության մասին, ինչպես նաև նրա անհնարին թվացող, բայց հնարավոր դարձած հռչակի […]

2021 թվականին լրանում է մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 – ամյակը։ Այս կարևոր հոբելյանը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․օրացույցում։ Սպենդիարյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սպենդիարյան-150 երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 5-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում նախատեսված է աննախադեպ համերգ՝ […]

Թուրքիայի Ամասիայի թանգարանում հայկական մշակութային ժառանգության նմուշները ցուցադրվում են, բայց դրանց ծագումը լռության է մատնվում։ Այս մասին «Twitter»-ի թուրքական տիրույթում ահազանգում է օգտատերերից մեկը՝ նշելով, որ հայկական ժառանգությունը ընդգրկվել է Բյուզանդիայի պատմության ցուցասրահում ու դրանց հայկական ծագման մասին ոչ մի խոսք չկա։ Անգամ բաց վիճակում ցուցադրվող հնագույն հայերեն Աստվածաշունչ գրքերի համար որևէ տեղ նշված չէ, […]

«Նոր Ալիք- 2021» երիտասարդ կատարողների ամենամյա մրցույթի հաղթողը Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանն է: 3 օրվա քվեարկության արդյունքում որոշվել է հաղթողը: Մրցութային երրորդ օրը Սարոն հավաքել է 88 միավոր՝ զբաղեցնելով երկրորդ տեղը, սակայն 3 օրվա արդյունքով նա հաղթել է, քանի որ առաջին երկու օրերի մրցույթի առաջատարն էր։ Հայաստանի ներկայացուցիչը ընդհանուր առմամբ հավաքել է 267 միավոր: «Նոր […]

Սոչիում շարունակվում է «Նոր Ալիք» երիտասարդ կատարողների ամենամյա մրցույթը: Մրցութային երկու օրերի արդյունքներով Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը 179 միավորով առաջատարն է: Եվ առաջին, և երկրորդ մրցութային օրերին նա առաջին հորիզոնականում է եղել՝ համապատասխանաբար 90 և 89 միավորներով: «Նոր Ալիք» մրցույթին մասնակցում է 9 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրալիա, Բելառուս, Բուլղարիա, Վրաստան, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան, 11 ներկայացուցիչ։ […]

Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 3-ը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի կունենա լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի՝ «Վերաբերմունք»/«Einstellung» խորագրով ցուցահանդեսը։ Լուսանկարչական ցուցահանդեսի հիմքում 2020-2021թթ. համավարակ-պատերազմի պայմաններում գրեթե անշարժացած մշակութային մեր կյանքի բեմահարթակում Երևանի Իսահակյան թաղամասի բնակիչ` լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի բակն է, նրա լուսանկարային անդրադարձները` դիտված բազմաբնակարան շենքի նրա պատուհանից: Սա մի փորձ է ակնադիտական (visual) տիրույթում հետահայաց […]

Ռուսական «Կինոտավր» կինոփառատոնի ընտրական հանձնաժողովը կինոստեղծողներից ստացել է 104 դիմում: ՏԱՍՍ-ին փառատոնի նախագահ Ալեքսանդր Ռոդնյանսկին հայտնել է, որ սա ռեկորդային թիվ է: Նա նշել է, որ փառատոնի մրցույթային ծրագրում 104-ից ընդգրկվել է 15 ֆիլմ: Կինոփառատոնի մրցույթային ծրագրում է ընդգրկած նաև հայազգի ռուս ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Սերգեյ Օսիպյանի «Անծանոթուհու դիմանկարը» ֆիլմը: «Կինոտավր» 32-րդ կինոփառատոնը կայանալու է […]

«Մոսկվա» կինոթատրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է հայ մեծանուն դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին։ Տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Մհեր Մկրտչյանը նկարահանվել է ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի համատեղ արտադրության «Ալի Բաբան և 40 ավազակները», «Սիրո լեգենդ» ֆիլմերում՝ մարմնավորելով Մուսթաֆայի և […]

Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առիթով, սեպտեմբերին Գյումրիում կբացվի ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ։ Այս մասին հայտնում է թանգարանի հիմնադիր, թուրքագետ Հայկ Դեմոյանը։ Թանգարանի ցուցադրությունը ներկայացնելու է հայկական դրոշների, զինանշանների, եկեղեցական ու աշխարհիկ խորհրդանշանների պատմությունն ու ծագումնաբանությունը՝ համալրված բացառիկ ցուցանմուշներով։ Թանգարանի բացման օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Դեմոյանը գրառման մեջ նաև հիշեցրել է, որ այս տարվա […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background