Հայոց պատմությունն ու մշակույթը բրազիլական կարնավալին

Written by on 4th March 2019

«Կեցցե Հայաստանը» («Viva Hayastan!»). այսպիսին է եղել 2019 թ. բրազիլական կարնավալի այն հատվածը, որին մասնակցել են հայ համայնքի ներակայցուցիչները: Ինչպես հայտնում է բրազիլական estacaoarmenia.com.br կայքը, ծրագիրը ներկայացրել է «Rosas de Ouro» (ոսկյա վարդեր) սամբայի դպրոցը: Շոուի ընթացքում տեղի հայերը մանրամասն ներկայացրել են հայոց պատմությունն ու մշակույթը:

Ծրագիրը բաղկացած է եղել 5 մասից: Դրանք են՝ «Դրախտ», «Հայ հերոսներ», «Քրիստոնեություն», «Մշակույթ» և «Հրապարակ»:

Ներկայացումը նրանք սկսել են պատմելով հայոց ցեղասպանության մասին: Հաջորդ հատվածում, որը կրել է «Հիանալի դրախտը Արարատյան դաշտավայրում» խորագիրը, նրանք անդրադարձել են Ադամի ու Եվայի թեմային: Նաև ցուցադրել են «Նոյյան տապանը», որն իջել է Արարատ լեռան վրա: Անդրադարձ է եղել նաև հայերի հեթանոսական շրջանին: Մասնավորապես պատմել են Աստղիկ աստվածուհու մասին:

Անդրադարձ են կատարել հայոց պատմության ամենակարևոր մարդկանց ու իրադարձություններին: Ներկայացվել է Տիգրան Մեծը, Մեսրոպ Մաշտոցը, պատմվել է հայոց այբուբենի ստեղծման մասին: Նշվել է, որ հայերն առաջինն են ընդունել քրիստոնեություն որպես պետական կրոն: Հայտնի հայ գործիչների թվում նշվել է նաև Շառլ Ազնավուրի անունը: Ներկայացումը նրանք ավարտել են հայկական զարդանախշերն ու գորգերը ներկայացնելով:

Աղբյուր՝ Armtimes.com


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background