Մահացել է «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր Արեգ Նազարյանը
Written by Ռադիո Հայ on 13th March 2019
55 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր առաջնորդ Արեգ Նազարյանը:
Նա մահացել է վաղ առավոտյան, շարունակ անհանգստացնող հիվանդությունից;
Արեգ Արմենի Նազարյանը ծնվել է 1964 թ. հունիսի 18-ին Երևանում։ 1981 թվականին ավարտել է Աշտարակի թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 1981-1982 թթ սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։
1981 թ-ից զբաղվել է նավատորմային մարզաձևով, 1983 թվականին դարձել ԽՍՀՄ սպորտի վարպետ։ 1986-1990 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կինո-ֆոտո ֆակուլտետում։
1986 թվականին ստեղծել է «Ոստան Հայոց» ռոք խումբը, որի բաս-կիթառահարն է և երգերի հիմնական մասի հեղինակը։ 1990-1992 թթ մասնակցել է Արցախի պատերազմին։ 2005 թ-ից «Ուստա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենն է։ Արեգն արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի՝ որպես «Կիլիկա» առագաստանավի նավարկությանը երկու տարի շարունակ մասնակցած նավապետի օգնական։ 2009 թվականից՝ «National Geographic Traveler» ամսագրի հայաստանյան գլխավոր խմբագիրն է։ «Արտավազդ և Կլեոպատրա» ռոք-օպերայի հեղինակ։
Աղբյուր՝ Henaran.am